[InterPress] Ո՞վ կլինի Վրաստանի նախագահ՝ կորոշվի երկրորդ փուլում

November 5, 2018

Վրաստանի նախագահի ընտրության առաջին փուլի թեժ պայքարից հետո նշանակվել է երկրորդ փուլ, որի ընթացքում էլ պարզ կդառնա հաղթողի անունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ ընտրական տեղամասերի 99 տոկոսի արդյունքներով Զուրաբիշվիլին ստացել է քվեների 38,6 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 1 տոկոս պակաս (37,7 տոկոս):
Ոչ մի թեկնածու չի ստացել ձայների 50 տոկոսը` ասել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ու ընդգծել, որ պետք է տեղի ունենա երկրորդ փուլ:
Նախկին խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն, որն առաջադրվել էր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից, զբաղեցրել է երրորդ տեղը `10.9 տոկոս ձայներով: Ըստ «Ազատություն» ռադիոկայանը՝ Բակրաձեն ասել է, որ իր կուսակցությունը աջակցությունն է հայտնում Վաշաձեին:






Վրաստանի պաշտոնյաները հավաստիացնում են, որ քվեարկությունը կկայանա մինչև դեկտեմբերի 1-ը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների թիվը կազմել է 46,7 տոկոս, գրեթե նույնքան, որքան 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:
1991 թվականից ի վեր Վրաստանում 7-րդ անգամ է անցկացվում նախագահի ընտրություն, սակայն այս ընտրությունները  կլինեն վերջինը, երբ պետության ղեկավարը ընտրվում է ուղիղ քվեարկությամբ: Ընտրություններին մասնակցել է 25 թեկնածուն:
2017 թ.-ին փոփոխվեց Սահմանադրությունը, ըստ որի՝ Վրաստանի նախագահը ընտրվում է ընտրողների խորհրդի կողմից: Խորհուրդը կազմված է կլինի խորհրդարանականներից, քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Զուրաբիշվիլին ունի «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը և ձգտում է դառնալ Վրաստանի առաջին կին նախագահը: 5 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի նախագահի լիազորություններն ավելի սահմանափակ են՝ համեմատած վարչապետի պաշտոնի հետ:
Նախկին արտգործնախարար Վաշաձեն առաջադրվել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, որի նախկին ղեկավարը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հայտնի է, Սահակաշվիլին այսօր երկրում չէ:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում