ԱՄՆ նախկին պետքարտուղար. «Մենք Սաակաշվիլիին ասել ենք, որ ռուսները կարող են Վրաստան ներխուժել, սակայն դուք չպետք է պատասխանեք»
ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը «Հրոմադսկոյե» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հիշում է 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմի հանգամանքներն այդ թվում՝ իր այցը Վրաստան 2008թ-ի հուլիսին՝ պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ։
«Մենք այն ժամանակ նախագահ Սաակաշվիլիին ասել ենք․ ռուսները փորձելու են ներխուժել ձեր երկիր, մի պատասխանեք, մի արեք այդպիսի բան, քանի որ ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել ոչ մի պարագայում։ Եվ, ցավոք, այն ժամանակ փոխհրաձգություն սկսվեց խաղաղապահների միջև, ինչը ռուսների համար իրենց գործողությունների արդարացում դարձավ»։
Նրա խոսքով՝ «վրացիները պետք է մնային զորանոցներում», բայց այդպես չեղավ։
«Ես վրացիներին չեմ մեղադրում նրա համար, ինչ եղավ։ Սակայն Միացյալ նահանգները չէին կարող այնպես անել, որ հնարավոր լիներ խուսափել դրանից։ Սակայն երբ ամեն ինչ արդեն տեղի ունեցավ, ԱՄՆ-ն այնքան արագ գործեց, որքան կարող էր, այդ թվում՝ միլիարդ դոլար ֆինանսավորում տրամադրելով Վրաստանին», – ասել է նախկին պետքարտուղարը։
Կարդացեք նաև.
- Սահակաշվիլի. ինձ թույլ տվեք Վրաստան մտնել և կտեսնեք, թե ով կհաղթի ընտրություններում
- Հաղորդավար Սահակաշվիլին. «Ես ձեզ ցույց կտամ այնպիսի Ուկրաինա, ինչպիսին դուք չեք տեսնի որևէ այլ հեռուստաալիքով»
- Սահակաշվիլիից մինչև գողական աշխարհ. ո՞վ է կանգնած Բաթումիի անկարգությունների հետևում
Նա հիշել է նաև իր հեռախոսազրույցն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ռազմական գործողությունների դադարեցման պայմաններում։ Ըստ Ռայսի՝ այլ պահանջների հետ մեկտեղ՝ վրացական զորքերի վերադարձ դեպի զորանոցներ և ուժի չկիրառման մասին պայմանագրի ստորագրում, Ռուսաստանը պահանջում էր Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը։
«Ես ասացի․ «Սերգեյ, ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը չեն կարող զրույցներ վարել երկրի ժողովրադարական հիմունքներով ընտրված առաջնորդի տապալման մասին։ Այդ պատճառով էլ ճաշից հետո ՄԱԿ-ում իմ դեսպանը կհրապարակի այս տեղեկատվությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի առջև, որ պատերազմն ավարտելու նրանց պայմանները Սաակաշվիլիին պաշտոնից հեռացնելն է»։ Նա ասաց․ «Դու չես կարող նման բան անել»։ Ես ասացի․ «Այո, կարող եմ։ Եվ ես կզանգահարեմ յուրաքանչյուրին, ում կարող եմ՝ բրիտանացիներին, ֆրանսիացիներին, լեհերին, չեխերին, և բոլորին ճշմարտությունը կասեմ։ Եվ այդպես էլ արեցի»։
Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Ջորջ Բուշի նախագահության տարիներին՝ 2005-2009թթ-ին։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան