Մոխրագույնի երանգները․ 2017-ի ձմռան գլխավոր գույնը

November 13, 2017

Մոխրագույնը դարձել է 2017-18 թվականների աշուն-ձմեռ հավաքածուների գլխավոր գույնը, ինչպես prêt-à-porter, այնպես էլ haute couture ցուցադրություններում: Երկաթյա երանգները վերածվել են ռետրոֆուտուրիստական երազանքների. թեք ուսերով ժակետներ, գրոտեսկային կաոտյե գլխարկներ: Jean Paul Gaultier-ի ցուցադրությունը սկսվեց մկան գույնի հագուստով` լեռնագնացների փքուն ժակետներն ու գործնական կոստյումները հիշեցնում էին 1980-ականները:  Fendi նորաձևության տունն էլ իր prêt-à-porter ցուցադրության ժամանակ շեշտը դրեց սպորտային հագուստի վրա` կարմիր ու սև ռետինե հագուստ, որոնց կողքին նաև բրդյա խիստ «եղևնի» ու «բադի թաթ» նախշերով իրեր կային: Power dressing’га-ի միքսը` 1980-ականները 1960-ականների ռետրոֆուտուրիզմով ու սառը բնական գեղեցկությամբ ստեղծեցին Վեներայի նոր կերպարը: Այս ամենն, իհարկե, ողողված էր մոխրագույն երանգների երկաթյա արտափայլով: Դիզայներները մարմինը պատում են մոխրագույն պատյանով` այն վերածելով արձանի: Արձանե մարմինները, սակայն, մարմարյա չեն, ինչպես անտիկ դարաշրջանում, ու ոչ էլ դասական բրոնզե, դրանք մոխրագույն բետոնե են: Կոստյումները կարող են մարմինը կիպ գրկել ու ներծծվել, ինչպես Ermanno Scervino-ի դեպքում, կարող են նաև բայրոնական ու ռոմանտիկ, բայց նաև գործնական լինել, ինչպես առաջարկում են Balenciaga, Chloé կամ Calvin Klein բրենդների հավաքածուները:
[gallery columns="4" link="file" ids="48711,48712,48713,48714,48715,48716,48717,48718"]
 

FORBES