Ավանգարդիստական բնապահպանություն, փորձարարական կանաչ

October 2, 2014

Առավել կանաչ ապագա կերտելու նվիրումը նշանակում է նոր ուղիների փնտրտուք: Կանաչ տարածքները մեր բնակավայրերը գունավորելու հիմնական բանալիներն են: Ահա թե ինչու մի խումբ, արվեստագետներ որոշեցին ներկայացնել գործեր ու գաղափարներ` քաղաքային անտառները վերականգնելու համար:
Արվեստագետները միացան բնապահպաններին և ստեղծեցին գործեր, որոնք կհանվեն վաճառքի և որոնց գումարով կվերականգնվեն քաղաքային անտառները: Այսպիսով, արվեստը ստեղծվելու համար ստացավ պատճառ, կանաչապատումը` ճանապարհ, իսկ նախաձեռնողները` մի քայլով մոտեցան բնակավայրերը գունավորելուն:

1. Շերոն Հարպերի «Լա Պալմայի գիշերային երկինքը» օպտիկամանրաթելային տպագրություն է 4x5 թափանցիկությամբ:
2. Ֆիլիպա Լոուրենսի «Վերականգնումը» տպագրություն է` արխիվային գունանյութով 300 սմ բամբակե լաթի վրա:
3. Քեթլին Վենսի «Գիֆֆորդի անտառը» խառը մեդիա է` ճամպրուկում:
4. Իվան Ստոյակովիչի Փոթորկի դեմ պատնեշը խառնված մեդիա է`կենդանի բույսերով և ապամոնտաժված կոմպոզիցիոն վահանակով:
5. Էլիզաբեթ Վոելիի «Անտառային աղբապտույտը» յուղաներկ կտավ է:
6. Դաստին Յելինի « Զուլո քարանձավը» ակրիլային կոլլաժ է` ապակու վրա:
7. Կլարա Ֆիալհոյի Ամեն ինչից հետո, ես և դու-ն յուղանկերկ կտավ է:

[caption id="attachment_3653" align="alignleft" width="300"]