Զենք ձեռք բերելու և խնամելու կանոնները

October 16, 2014

Ինչպես խնամել զենքը
Գազային զենքն, ինչպես և զենքի յուրաքանչյուր նմուշ, պահանջում է հետևողական խնամք: Աշխատեք ամուր չսեղմել, չծռել այն: Եթե նոր եք ձեռք բերել և վստահ չեք, որ կարող եք ճիշտ հավաքել մասերը, մի' հավաքեք: Դիմեք համապատասխան մասնագետի:
Եթե գործածել եք զենքը (կրակել եք թեկուզ 1 անգամ), տուն գալով՝ մի ծուլացեք մաքրել այն: Փողը մաքրեք սպիրտ պարունակող որևէ հեղուկով, որպեսզի վերացնեք գազի և վառոդի մնացուկները: Զենքը մաքրելուց առաջ համոզվեք, որ այն լիցքավորված չէ, այսինքն` մեջը փամփուշտ չկա, քանի որ ինքնակրակման վտանգ կա: Սպիրտով թրջելուց հետո չորացրեք զենքի բոլոր մասերը, հավաքեք ատրճանակը և յուղեք այն: Եթե անգամ չեք օգտվում Ձեր զենքից, կես տարին մեկ անպայման մաքրեք և յուղեք այն: Այդ դեպքում զենքը կծառայի երկար և կլինի անվտանգ: