[Անհավանական] Թոշակի անցած ճապոնացի ոստիկանը ցուցադրել է Hello Kitty-ի ամենամեծ հավաքածուն

July 5, 2017

67-ամյա ճապոնացի Մասաո Գյունջին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա համարվում է Hello Kitty-ի աշխարհի ամենամեծ հավաքածու ունեցողը: Գյունջին ունի 5 հազար Hello Kitty:
Մասաո Գյունջին նախկին ոստիկան է և աշխատել է խիստ ռեժիմով: Նա խոստովանել է, որ նայելով Kitty-ի աչքերին՝ հասկացել է, որ Kitt-ին իր հանգստության աղբյուրն է: Նա սիրում է Kitty-ին:

Մասաո Գյունջին ունի 5 հազար Hello Kitty: Հատուկ Kitty-ի համար Գյունջին տուն է կառուցել՝ ծախսելով մոտ քառորդ միլիոն դոլար: 67-ամյա ճապոնացի Մասաոն թոշակառու է, հիմա նրա կյանքի միակ իմաստը Hello Kitty-ն է:
Ճապոնացու Hello Kitty-ի հավաքածուն համարվել է աշխարհի ամենամեծ հավաքածուն և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

BBC