Ինդիլա՝ Ֆրանսիական բեմի հզոր ձայնով փոքրիկ գաղտնիքը

July 18, 2015

Ֆրանսուհի Ինդիլան իսկական ֆուրոր առաջացրեց ոչ միայն ֆրանսիական շոուբիզնեսում: Նրա դեբյուտային սինգլը թողարկվեց 2013-ին: Միանգամից youtube-ում հավաքեց 20 միլիոն դիտում: Ինդիլայի հիթը ռադիո-հեռուստաեթերի թոփում էր ամբողջ աշխարհում:
http://www.youtube.com/watch?v=K5KAc5CoCuk
Այն մրցակցությունից դուրս թողեց անգամ բելգիացի մաեստրո Սթրոմաեին և անգամ Ֆարել Ուլիմասին իր Happy-ով:

- Ես գիտեմ, որ երաժշտություն կյանք է: Ահա թե ինչու եմ ես պարում այս աղմուկ աղաղակի մեջ: Ինձ փրկում է իմ քաղցր տառապանքը, որը կտրում է ինձ այս քաոսից, - մի անգամ ասել է Ինդիլան:

Որտեղից հայտնվեց այս աղջիկը: Ֆրանսիայում կռահում են, ապշահում ու զարմանում: Ինդիլան PR դիտավորությամբ, թե ամաչկոտության պատճառով թաքցնում է իր կենսագրությունը: Երկրպագուներին հայտնի է միայն, որ նա հնդկական, ալժիրյան, եգիպտական ու կամբոջական ծագում ունի: Ոչ տարիքը և ոչ էլ իրական անուննԻնդիլան չի բացահայտում:
- Քանի՞ տարեկան կլինեմ, ինչ եք կարծում… Այսօր 25-30 տարեկանի միջակայքում եմ: Վաղը` կտեսնենք: Ես ծնվել եմ իմ առաջին ձայնասկավառակի հետ: Մինչև այդ ոչ ոք էի: Կարևորը ոչ թե ես ով եմ, այլ թե ինչ եմ ուզում պատմել աշխարհին: Ծնվել եմ Փարզիում, բայց ես աշխարհի զավակն եմ:

Երգերի բառերը հենց ինքն է գրում: Գործիքավորումը Ֆրանսիայում չափազանց հայտնի ԴիՋեյ Սկալպի ձեռքի գործն է: Ինդիլայի և Սկալպի համատեղ գործակցության արդյունքը երգչուհու դեբյուտային Mini World ալբոմն է: Տասնյակ երգերից քննադատներն առանձնացրել են S.O.S. սինգլը: Այն Ինդիլային հաջողություն բերած առաջին երգի` Dernière Danse-ի մոտիվներով է գրված և հավակնում է նոր համաշխահին հիթ դառնալ:
http://www.youtube.com/watch?v=m65jhGwtWrg