Ավելի լավ է ինքնուրույն. ինչպե՞ս Նատալյա Կասպերսկայան դարձավ ամենահարուստ կանանցից մեկը

September 28, 2017

Նատալյան նախկին ամուսնու` Եվգենի Կասպերսկու հետ հաջող բիզնես հիմնեցին: Նատալյան Կասպերսկու հետ սկսել էր աշխատել 94-ից սկսած, երբ Կամի ընկերությունում էր: Կասպերսկիների լաբորատորիան ստեղծվեց 1997-ին: Նատալյան դարձավ ընկերության գլխավոր տնօրենը, և վաճառքներ իրականացրեց գործընկեր ցանցերում և արդեն 10 տարի հետո Կասպերսկու լաբորատորիայի շրջանառությունը 200 մլն. դոլարից անցավ:
Սակայն, 2007-ին Կասպերսկի ամուսինները կիսեցին բիզնեսը: 2011-ին Նատալյան ամբողջությամբ դուրս եկավ համատեղ ձեռնարկությունից և միջոցների զգալի մասը ներդրեց նորաստեղծ InfoWatch-ում: Հիմա InfoWatch-ից պրակտիկորեն ոչինչ չի մնացել: Նատալյան ընկերության մարքեթինգն ու զարգացման թիմը փոխել է, մի քանի անգամ փոխել է տեխնիկական գծով տնօրենին, և այս բոլոր փոփոխությունները տվեցին իր արդյունքները:
[caption id="" align="aligncenter" width="299"] Infowatch ընկերության տարբերանշանը և կարգախոսը[/caption]
InfoWatch-ի վաճառքի շրջանառությունը 2012-ին 365 միլիոնից մեծացավ և  հասավ 1.5 մլրդ. ռուբլու: Միայն այս տարվա մարտ ամսին ընկերության մեջ ռուսական ակտիվները կազմեցին 5 մլրդ ռուբլի: Այսօր InfoWatch-ի հաճախորդների շարքում են պետական գերատեսչությունները` ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը և  դաշնային մաքսային ծառայությունը: Հայտնի բանկերը` Սբերբանկը և Ալֆա բանկը, Բիլայնը, Մեգաֆոնը:
«Երբ 2011-ին դուրս եկա Կասպերսկու լաբորատորիայից, պարզվեց մեծ գումարներ ունեմ: Տարբեր ակտիվներ գնեցի` հետաքրքրությունից, կարելի է ասել նաև հաճույքի համար: Եթե ընկերությունը չի աճում, այն պետք է փակել, որը բարդ է: Չէ որ ընկերությունը երեխաների նման է, բոլորի համար ցավում ես», ասում է InfoWatch-ի ղեկավարը:
Նատալյա Կասպերսկայան խոստովանում է, որ լիովին չի հասկանում հաջողության բաղադրատոմսերին վերաբերող հարցերը: «Երբ, օրինակ, հարցնում են` ձևակերպեք բիզնեսի երեք կանոններ: Ինչո՞ւ երեք: Ինչու ոչ վեց, յոթ, կամ երկու: Ինչքան շատ է ինձ մոտ բիզնեսը հայտնվում, այնքան շատ եմ հասկանում, թե որքան քիչ եմ ես հասկանում»- ասում է Նատալյան:



Կարդացեք նաև.



Օրինակ, Կասպերսկայան աշխատանքի չի ընդունում մարդկանց` զուտ ծանոթության համար, և փորձում է իրենից ավելի խելացի թեկնածուներ գտնել: Նատալիայի խորհուրդներից մեկն է`չպետք է մարտավարական որոշումները փոխարինել տակտիկական որոշումներով`ժամանակավոր առավելությունների համար:
Forbes–ի Ռուսաստանի ամենահարուստների ռեյտինգում` Նատալյա Կասպերսկայան հայտնվեց 2013-ին`220 մլն. դոլարով: «Վարկանիշային ցուցակներում հայտնվելու առումով, ունեմ անձնական և շատ տհաճ պատմություն: Երբ առաջին հրապարակումը եղավ 2011-ին, որդուս առևանգեցին: Մարդիկ այսպես են ընկալում` փող է վաստակում, ուրեմն ունի ուղղաթիռ, Մոնակոյում հողակտոր, կամ Ֆեռարի: Այդ պատճառով իմ ունեցվածքը գնահատվում է անուղղակի` ընկերության բաժնետոմսերով, որոնք հրապարակային չեն», խոստովանում է Նատալյան:
Մանուկ ժամանակ Նատալյան երազում էր անասնաբույժ դառնալ: «Գնացի տեխնիկական ԲՈՒՀ` մաթեմատիկայի մասնագիտությամբ: Մանական երազանքս իրականացրի գործնականորեն, ինձ համար ֆերմերային տնտեսություն ստեղծեցի` 40 այծերով: Այծի կաթից մնացորդներ են առաջանում, թափել դրանք ափսոս է և դրանք որոշեցինք տալ 5 խոզուկներին: Հիմա ֆերմայից փորձում եմ փոքր բիզնես ստեղծել : Հասկացանք, որ կաթը վաճառելը շահութաբեր չէ, և դրանից կարելի է յոգուրտ կամ պանիր պատրաստել: ՙՀիմա ես դեռ չեմ որոշել` կիրառել Կասպերսկու բրենդը ֆերմերային արտադրության համար, թե պետք չէ շփոթեցնել գնորդներին», ասում է Նատալյան:

FORBES