Ջեկի / Jackie

February 22, 2017

Ռեժ` Պաբլո Լարաին 


Դերերում` Նատալի Պորտման, Պիտեր Սարսգարդ, Գրետա Գերվիգ 


Ժանր` դրամա, կենսագրություն 


Տևողությունը` 110 րոպե 


Տարիքը` 18+ 


Ֆիլմը պատմում է 60-ական թվականների սկզբին ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ժակլին Քենեդիի մասին: Նա իր ժամանակաշրջանի ամենահայտնի կինն էր, ոճի խորհրդանիշ, ում մասին գրվել են տասնյակ գրքեր և նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, սակայն նրա կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը տարիների ընթացքում չի անցնում: Այս ֆիլմում հեղինակները ներկայացրել են ամերիկայի պատմության մեջ ամենաողբերգական դրվագը՝ նախագահ Քենեդիի սպանությունը Դալասում և դրան հաջորդող մի քանի օրերը, որոնք ներկայացվել են Ժակլինի աչքերով: Ամբողջ աշխարհը հիանում էր նրա դիմացկունությամբ, արժանապատվությամբ և ինքնակառավարմամբ: Իսկ ի՞նչ է իրականում վերապրել այդ կինը:
 
http://www.youtube.com/watch?v=pZTXv5NpgaI