Աստվածանարգություն ու ընտրության երկրորդ փուլ. Ինչո՞ւ է աշխարհն այժմ խոսում Ինդոնեզիայից

February 17, 2017

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում միմյանց դեմ են դուրս եկել երկու թեկնածու. երկրի քրիստոնյա փոքրամասնությունը ներկայացնող թեկնածուն և պահպանողական մահմեդական հոգևորականների աջակացությունը վայելող նախկին նախարարը: Կրոնական ու ռասսայական լարվածությամբ ուղեկցվող ընտրարշավի ավարտին երեք թեկնածուներից որևէ մեկը չկարողացավ ստանալ Ինդոնեզիայի ամենամեծ քաղաքի մահմեդական մեծամասնության 50 տոկոսը, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար:
Ոչ պաշտոնական տվյալով` Թյահայա Փուրնաման, ում քարոզարշավը տուժել էր իր հասցեին աստվածանարգության մեղադրանքների պատճառով, չորեքշաբթի կայացած ընտրությունների արդյունքում ստացել էր ձայների 43%ը, թողնելով հետևում կրթության նախկին նախարար Անիս Ռաշիդ Բասվեդանին ընդամենը 3 տոկոսով: Ագուս Հարմիրութի Յուդհոյոնոն, էքս -նախագահի ֆոտոգենիկ տղան 17%-ով միայն երրորդն է, բայց դեռ հայտնի չէ` ինչպես կքվեարկեն նրա կողմնակիցները վերջին փուլում:
Ընտրարշավի ընթացքի վրա ստվեր գցած բռնության, ռասսայական մոլեռանդության էսկալացիան ու նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը, ապրիլյան քվեարկությանն ընդառաջ մայրաքաղաքը վախի մեջ են պահում: Ոչ թե բազմաթիվ խնդիրները, որոնց բախվում է խցանումների մեջ սուզված Ջակարտան, այլ կրոնն ու Ահոկի չինական արմատներն են դարձրել նահանգապետի ընտրությունները մահմեդական պահպանողականների ու չափավոր ընդդիմության պայքարի պատճառը: Յուդհոյոնոի հետ Բասվեդանը կարող էր ստանալ բոլոր հակաքրիստոնեական ու հակաչինական քվեները, որոնք ապրիլյան ընտրություններում կապահովեին անհրաժեշտ 50%ը: Այդուհանդերձ, Ահոկի կենսունակությունը, որը կարողացավ աստվածանարգության մեղադրանքներից հետո խուսափել քաղաքական վախճանից, կարող է նրան հաղթանակ պարգևել:

Փորձագետ Ահմադ Սուկարսոնոյի կարծիքով Յուդհոյոնոի օգտին քվեարկած ոչ բոլոր քաղաքացիներն են աջակցելու Բասվեդանին. «Սա որոշ ընտրողների ձայներ շահելու հնարավորություն է, այդպիսով  նա կդառնա մահմեդական բնակչությամբ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքի առաջին ոչ մահմեդական քաղաքագլուխը»:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի քաղաքական վերլուծաբան Թոբիաս Բասուկի կարծիքով` ընտրարշավի առաջին փուլերը հագեցած էին ռասսայական ու կրոնական բախումներով, այդուհանդերձ ամփոփիչ փուլը խոստանում է ծայրահեղ լարված լինել: Ըստ փորձագետի Ահոկի պարտությունը կնշանակի Ինդենեզիայի չափավոր քաղաքական ու կրոնական ղեկավարների ոչնչացում, և այն ուժերի աջակցություն, որոնք կարծում են, որ ոչ մահմեդական ուժերը չպետք է հաղթեն մահմեդականներին:
Ահոկը մեծ ժողովրդականություն էր վայելում, քանի որ ջանքեր չէր խնայում Ջակարտայի իշխանությունների շրջանում կոռուպցիայի վերացման ու քաղաքը ապրելու համար հնարավորինս հարմարավետ դարձնելու համար: Անցած տարի Ահոկի հակառակորդները տեսանյութ էին հրապարակել, որում ասվում էր, որ մարդկանց խաբում են, սխալ մեկնաբանելով Ղուրանում տեղ գտած այն միտքը, թե արգելվում է ընտրել ոչ մահմեդական առաջնորդի:

Պատրաստեց` Գայանե Ղազարյանը