Ջարվիս, բե´ր շապիկս. էլ ի՞նչ կարող է անել Ցուկերբերգի «խելացի» տունը

January 10, 2017

2016-ի սկզբին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ նախագծում է ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կօգնի նրան տնային գործերի հարցում: 12 ամիս անց «լույս աշխարհ եկավ» երկաթե մարդուկ Ջարվիսը: Ջարվիսին ստեղծելու վրա Մարկը ծախսել է 100-150 ժամ և այդ ժամանակամիջոցում շատ բան է սովորեցնել նրան:

Միացնել-անջատել լույսը


Լուսավորության ու ջեռուցման ղեկավարումը՝ բազային գիտելիքներով, այստեղ օգնության է գալիս Philips  Hue լամպն ու Nest թերմոստատը:
Ցուկերբերգի տան լ ուսավորության ղեկավարմամբ զբաղվում է Ջարվիսը: Նա ոչ միայն կարողանում է միացնել-անջատել լույսը կամ մարտկոցը, այլև կառավարել տան լուսավորությունն ու ջերմաստիճանը:

Երաժշտություն


Ցուկերբերգի տանը տեղադրված են Sonos կաթսաները, որոնք կարողանում են Spotify-ից միացնել երաժշտություն: Ստանալով առաջադրանքը՝Ջարվիսը հավաքածուից փնտրում է և գտնում հենց այն երաժշտությունը, որը պետք է միացնել:
Արհեստական ինտելեկտը հասկանում է ոչ միայն երաժշտի և երգի անվանումը, նաև Ջարվիսը կարողանում է գտնել տվյալ երաժշտին կամ երգին համապատասխան մեկ այլ տարբերակ նույնպես՝ միացնելով անհրաժեշտ ժանրը և ընտրելով տվյալ արտիստի «ստացված» կատարումներից: Եվ, այո, նա նաև ատում է Nickelback ռոք խումբը:

Տարբերում է Մարկին և Պրիսցիլլային


Արհեստական ինտելեկտի աշխատանքում ամենակարևոր նախապայմանը թիմից ստացված կոնտեքստը հասկանալն է: Մարկն ու իր կինը կարող են խնդրել Ջարվիսին՝ միացրու իմ սենյակի լույսը, միացրու ինչ-որ երաժշտություն: Ռոբոտը այդ ժամանակ կհասկանա, թե հենց ում սենյակի լույսը կամ ում սիրելի երաժշտությունը միացնի:

Զայրացնել Պրիսցիլլային



Չանը թողարկել է Ջարվիսի կյանքի իր վիդեո տարբերակը: Այս հոլովակն ավելի պոզիտիվ  է, քան ամուսնու ներկայացրածը: Եթե Ցուկերբերգը երբեմն ըմբռնումով է մոտենում ռոբոտի թույլ տված սխալներին, ապա կինը չի կարողանում համբերատար հանդուրժել դրանք: Օրինակ՝ որպեսզի ստեղծվեր հարմարավետ մթնոլորտ հեռուստացույց դիտելիս, Ջարվիսը հյուրասենյակում անջատել էր լույսը, միառժամանակ անջատել էր նաև Չանի սենյակի լույսը, որտեղ նա աշխատում էր: Կնոջ հաջորդ գործողությունն իրեն սպասեցնել չտվեց. Սենյակից այդ ժամ լսվեց բարձր աղաղակ՝ «Մաաաաարկ-Մա՜րկ»:

Ով` որտեղ է


Թիմի կոնտեքստը հասկանալը շատ կարևոր է: Եթե ռոբոտը հանկարծ անջատի այն սենյակի լույսը, որտեղ քնած է երեխան, ապա դա շատ կզայրացնի Մարկի կնոջը: Դրա համար էլ արհեստական ինտելեկտը շատ լավ հասկանում է, թե կոնկրետ ո‘ր սենյակից ո’ր սենյակի համար է հնչվում առաջադրանքը:

Օրորել երեխային


Ջարվիսը արդեն կարողանում է խաղալ Ցուկերբերգի մեկ տարեկան աղջկա հետ: Ռոբոտին հարցնում են՝ ում պետք է զվարճացնել, նա տալիս է պատահական անուն, և բոլորը ընկերաբար սկսում են զվարճացնել ընտանիքի այդ անդամին:

Հյուրերի  դիմավորում


Ցուկերբերգը  մուտքի դռան մոտ մի քանի տեսախցիկ է դրել, որպեսզի  Ջարվիսը կարողանա տեսնել  հյուրերին: Արհեստական ինտելեկտը «վերլուծում է» մարդկանց դեմքերը, փորձում գտնել այն Մարկի ծանոթների ցանկում և ճշտում ՝արդյոք Մարկը սպասում է հյուրերի: Եթե ամեն ինչ համապատասխանում է, դռները ինքնուրույն բացվում են, և Մարկը ստանում է ծանուցում՝ նկարի տեսքով:

Խոսել Մորգան Ֆրիմանի ձայնով


Դերասան Մորգան Ֆրիմանի ձայնը մոլորակի ամենահաճելի բարիտոնն է, իսկ Ջարվիսը խոսելու է հենց այդ ձայնով: Fast Company-ի լրագրողը, ով եղել է Ցուկերբերգի տանը, պատմում է, որ դերասանը դեռ չի ձայնագրել արտահայտություններն իր ձայնով. Ռոբոտը այժմ խոսում է կանացի ձայնով, մոտավորապես, ինչպես Siri-ն:
Ջարվիսը երբեմն գոռում է Առնոլդ Շվարցենեգերի խիստ ձայնով: Դերասանն ինքն է առաջարկել «խաղալ այդ դերը», երբ իմացել է, որ Ցուկերբերգը աշխատում է արհեստական ինտելեկտ ստեղծելու վրա:

Լսել


Մարկը նաև ստեղծել է  հեռախոսի համար մի ծրագիր, որը թույլ է տալիս շփվել Ջարվիսի հետ ձայնի միջոցով: Ճիշտ է, ձայնի ճանաչելու որակը դեռ հեռու է կատարյալ տեսքից, այնուամենայնիվ, այն աշխատում է:
Ցուկերբերգը  իր ծրագիրը համարում է շատ ավելի հարմարավետ, քան Amazon Echo-ի և Google Home-ի «խելացի կաթսաները»:

Մարկ Ցուկենբերգը չի պատրաստվում կանգառնել. Նա ծրագրել է սովորեցնել Ջարվիսին կատարել նոր գործողություններ և արդեն խնդրել է իր ընթերցողներին ուղարկել իրենց գաղափարները: