Երկաթե ամրությամբ ու սարդոստայնի նրբությամբ` նորաձևության տարին զուգագուլպաներինն է. ինչպե՞ս ճիշտ կրել դրանք

March 15, 2017

Արաբական աշխարհից Եվրոպա մուտք գործած ու ամբողջ աշխարհը գրաված այս մանրունքը կարող է արթնացնել հակառակ սեռի երևակայությունը, բորբողքել կրքերը, երկաթե ամրությամբ դիմակայել ու սարդոստայնի նրբությամբ իր ցանցը գցել: Ու վերջ… դուք նրա գերին եք:

Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ մասսայական դարձած զուգագուլպաներն այս տարվա նորաձևության թրենդն են: Մոդայիկ է համարվում աներևակայելին:
Անցեք էջերով ու պարզեք, թե որ զուգագուլպաներն են սեզոնի հիթը:

Ցանցատիպ զուգագուլպաներ



Տարվա նորաձևությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ցանցատիպ զուգագուլպաները: Դրանք ավելի սեքսուալ են, եթե հագնեք պատռված ջինսերի հետ:

Պուտավոր զուգագուլպաներ



Սեզոնի ևս մեկ թրենդ՝  պուտավոր զուգագուլպաներ: Նորաձևության հսկանները, սակայն, խորհուրդ են տալիս դրանք հագնել դասական ձևով, առանց «փորձարկումների»:

Նկարներով զուգագուլպաներ



Ձեր կերպարն առավել ընդգծելու հնարավորություն կտան այն զուգագուլպաները, որոնց վրա պուտերի փոխարեն կլինեն, ասենք, սրտիկներ, թիթեռնիկներ: Հետաքրքիր կդիտվեն նաև խոշոր ապլիկացիաներ:  

Սև լասինա զուգագուլպաներ



Եվ, ի վերջո, ամենաթրենդայինը սև զուգագուլպաներն են, որոնք նորաձևության աշխարհից երբեք չեն հեռանում: Բայց այս տարի դրանք կներկայանան այլ կերպարով ու ձևով: Եթե ուզում եք նորաձև լինել, ապա սև զուգագուլպաները կրեք ամառային կոշիկների հետ, հատկապես՝ կարմիր: Սա տարվա նորաձևության վերջին շտրիխն է:

Աղբյուրը