Լուսագրաֆիկայի հրաշքը. լապտերի նկարած պատկերները (ՖՈՏՈՇԱՐՔ)

March 23, 2015

Լուսանկարչական սարքը տեղադրվում է եռոտանու վրա՝ ամբողջովին մութ սենյակում: Պետք է միացնել սարքի «երկարատև պահում» ռեժիմը և ֆոտոապարատի համար «տեսանելի տիրույթում» լապտերներով «նկարել» պատկերներ: Լապտերի դեր կարող են կատարել կենցաղային լուսասարքերը, որոնք ունեն լուսադիոդ կամ հալոգեն լամպ: Լուսագրաֆիկայով արված ֆոտոպատկերում կհայտնվի միայն այն, ինչի վրա ուղղված է եղել լույսը:
Լուսագրաֆիկան ունի ստատիկ և դինամիկ մեթոդներ: Ստատիկ միակոմպոզիցիա ստանալու համար պետք է օբյեկտը լույսով «եզրագծել» բոլոր կողմերից: Ստատիկ բազմակոմպոզիցիա ստանալու համար պետք է լուսանկարման առարկան տեղաշարժել` ստանալով մեկից ավելի ֆիքսված դիրքեր: Դինամիկ կոմպոզիցիաներ ստանալու համար պետք է լույսը տեղաշարժել հատուկ սկզբունքով՝ կա՛մ փոփոխելով լուսային հետագիծը, կա՛մ լուսաշարժի միջոցով «լղոզելով» առարկայի դետալները, կա՛մ «բեկելով, կոտրատելով» առարկայի եզրագծերը:
[gallery ids="10164,10163,10161,10160,10159,10158,10157"]