Վճռորոշ մարտերի կիզակետում. «Կյանքի նյարդը»՝ այնպես, ինչպես 30 տարի առաջ (տեսանյութ)

September 28, 2020

Այնպես, ինչպես այսօր, այնպիսի հերոսների մասին, ինչպիսիք այսօր են մարտի դաշտում՝ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» գրքում նկարագրված տեսարանները, մարդիկ, դրվագները կարծես հենց այս օրվա համայնապատկերը լինի: Newmag-ը ներկայացնում է Ստեփանակերտի այն զորանոցի վերածված դպրոցը, որտեղ տեղակայվել է հայտնի հրամանատար Բեկոր Աշոտը: Հիմա նույն այս դպորցն անվանակողչված է լեգենդար հերոսի անունով:

Արմանի մարտական ընկերը՝ Արթուր Ջավադյանը, որի մասին ևս գրքում հիշատակում կա,  փակ աչքերով կգտնի այն դասասենյակները, որտեղ տեղակայվել էր գումարտակը, ճիշտ Սյագոյի նկարագրածի պես։ Հրում է դուռը՝ բաց է. «Ստեղ պռոիգռիվածել ա եղել, պլասծինկա են ճարել, որ պատառ հանգստանան»:

Շտաբը ուսուցչանոցում էր, տնօրենի սենյակում կոմբատն էր տեղավորվել, 3-րդ հարկում դպրոցականներն էին՝ դպրոցում դասերը շարունակվում էին։ Դասամիջոցին աշակերտներն իջնում էին գումարտակ, որ զենք քանդել-հավաքել, կրակել սովորեն:

Հատուկ վաշտ, 2-րդ դասակ, Կամսարի հրամանատարությամբ։ Դասակին հատկացված զորանոցը Արմանը ՎԻՊ էր անվանում։ Հանգստի ժամին գեղարվեստական մասն էր պակաս, ռոքի սիրահարը դա էլ ապահովեց: Անպետք իրերի մեջ գտնված ձայնարկիչը Սյագոն նորոգեց, նրա ընկեր Կամոն էլ տնից Զեփփելին գտավ-բերեց։ Ստեփանակերտցի Կամոյի բերած ձայնասկավառակը Արմանը չհասցրեց վերադարձնել: Կամոն զոհվեց։ Սյագոյի ու Տիգայի մարտական ընկեր Արթուրը, այստեղ գալով, պարտադիր կանգ է առնում զոհված ընկերների նկարների մոտ, մտովի զրուցում.«Ռաֆոն, Վահիկը՝ հալա ախպերներ, մեր Ռաֆոն, Կամոն․․․ տղերք, հիշում ենք ձեզ »:

Կարդացեք նաև՝

Շտաբը ուսուցչանոցում էր, տնօրենի սենյակում կոմբատն էր տեղավորվել, 3-րդ հարկում դպրոցականներն էին՝ դպրոցում դասերը շարունակվում էին։ Դասամիջոցին աշակերտներն իջնում էին գումարտակ, որ զենք քանդել-հավաքել, կրակել սովորեն։ Արթուրն ուղեկցում է շենքի մյուս հատված, որտեղ ճաշարանն էր, այս կողմով անցնելով՝ հիշողությունները հերթով արթնանում են. «Ամեն անգամ լավ ընդունել են: Մատաղ ինիմ, մատաղ ինիմ  ասելով լավ ճաշեր»:

Այստեղ էր հրամանատարը խոհարարին ասում ՝ Աղասի, մի լավ երգ երգիր, որ տղաները հանգստանան։ Խոհարար Աղասի խոսքը ձայնագրված է 93-ին, հենց այն սենյակներում, որոնց մասին պատմում է Արմանը։ Հենց այդ տարին, այդ օրերն են նկարագրվում գրքում ու այս տարածքը ։ Արմանը նաև մեծ հարգանքով է նկարագրում պատմաբան-հրամանատար Կամսարին:  Սաղաթելյանի հիշողության մեջ դաջվել է որպես սպառնալից տեսքով, բայց շատ հոգատար հրամանատար: 17 տարեկան երիտասարդների համար միշտ շոկոլադ էր պահում։ Հիմա Կամսարը Երևանում է, զբաղվում է գրքերի առևտրով։ Սյագոն ու Տիգան հաճախ են նրան այցելում, տարվում զրույցով, հիշում ինչպես Ռաֆոն սխալմամբ կրակեց Արմանի ուղղությամբ, ինչպես ինքնաձիգը փրկեց Տիգային։