Որքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում

February 23, 2017

Սիրահարվածությունը քիմիական գործընթացների մի ամբողջ բարդ համակարգ է: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գիտնականները կարողացել են ուսումնասիրել ուղեղի տարբեր հատվածներ՝ օգտագործելով վիզուալացման մեթոդները: Հետո մեկը մյուսին հաջորդել են հազարավոր ուսումնասիրություններ, որոնք դարձել են բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առիթ: Ուսումնասիրություններից մեկը սիրահարված մարդկանց և մայրերի համեմատությունն է: Գիտնականները ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրահարների և մայրերի միջև: Պարզվել է, որ երկու դեպքում էլ կա զգացողությունների և զգացմունքների որոշակի նմանություն:

Սերն ու սիրահարվածությունը տարբեր են, եթե դրանց նայում ես տարբեր կերպ: Իրականում երկուսն էլ նույնն են՝ հարաբերություններ են և միայն տարբեր են, որովհետև ունեն որոշակի դասակարգում՝ զգացմունքային առումով: Կա հարաբերությունների դասակարգման 3 փուլ.


  • սիրահարվածություն (being in love),

  • կրքոտ սեր (passsional love),

  • ընկերական սեր (compassionate love)


Ուժեղ կրքի և սթրեսի բարձր մակարդակ` սա սիրահարվածության բնորոշումն է գիտական տեսանկյունից: Նույնիսկ որոշակի ժամանակահատված ունի՝ միջինը կես տարի: Հետո, եթե վատագույն դեպքում չի մարում, զարգանում է և անցնում հարաբերությունների հաջորդ փուլին՝ կրքոտ սիրուն: Սա էլ մի քանի տարվա տևողություն ունի: Էյֆորիայի զգացումն է պարուրում ձեզ:  Իջնում է սթրեսի մակարադակը և կարգավորվում է կորտիզոլի մակարդակը:
Ընկերական սերը ուղեկցվում է կրքի մարմամբ և ձևավորում է փոխադարձ վստահության մթնոլորտ:  Այս փուլում հարաբերությունները կարող են տասնամյակներով պահպանվել:

Որտե՞ղ է ապրում սերը


Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատորԹե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է այն փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:
Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններն էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:
Որպեսզի «սիրո հրդեհը» պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։ Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակ արյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում է հիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալի նման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:

Երկա՞ր է արդյոք սիրո դարը


Գիտնականները նաև դա գիտեն: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակը սկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվեր երկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարները կմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:
Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել: Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածում է հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն է գործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերությունների նոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունեն ժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքի հորմոնների ավելացմանը:
Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլի տևողությունը բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանել և կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատ հարաբերություններն անկում են ապրում:
Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայց դրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլ հետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժական սեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբ կուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէ թերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:
Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցել ուսումնասիրել մեր ընտրյալին: Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճ բացահայտումներից:
Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտնինի ցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքան դժբախտ: