Made in Armenia. Հայկական T-shirt-ների համառոտ պատմություն

October 12, 2016

T-shirt-ները  պարզ, հեշտ և էժան կարվող հագուստ են: Այս գործոնների միաձուլումը նպաստել է վերջին տարիների ընթացքում հայկական շապիկների տարածմանը: Չնայած բազմազանությանը, դրանց մեծ մասը կրում է խիստ հայրենասիրական մեսիջ: Այս անդրադարձում` հայկական ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ, ամենաշատ վաճառված և նույնիսկ կրկնօրինակված շապիկների և դրանք ստեղծողների մասին:

«Պարույր Սևակ» և «Մոնթե» շապիկներ “Zyablik”-ից


Առաջին հայկական դիզայնով շապիկները, որոնք մասսայական տարածում գտան, անշուշտ Սևակի և Մոնթեի պատկերներով շապիկներն էին, որոնք թողարկվել էին “Zyablik”-ի դիզայներներ Դավիթ Մարգարյանը և Արա Ասլայնանը:
«Տիգրան Մեծ» by Faina
Հայկական նորաձևության պատմության երկրորդ սուպերհիթային շապիկը Ֆայինայի «Տիգրան Մեծն» է: Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամը Ֆաինան 2013-ին տպագրեց մոխրագույն T-shirt-ների և sweatshirt-ների վրա` որոշ մոդելներ նաև զարդարելով բյուրեղներով: Կարճ ժամանակում այս շապիկները մեծ տարածում գտան՝ դառնալով շատերի, նաև հայտնիների զգեստապահարանի սիրելի իրը:Shabeeg
Shabeeg ապրանքանիշը հայկական պատմամշակութային արժեքները ներկայացնում է բոլորի համար ընկալելի տարբերակով: Գրաֆիկական լուծումների շնորհիվ շապիկը օգտագործվում է որպես վիզուալացման կրիչ: Shabeeg-ն առաջարկում է շապիկների մոտ 30 մոդել: Շապիկների դիզայնով զբաղվում է ապրանքանիշի իլյուստրատորների թիմը: Shabeeg-ի ամենահայտնի մոդելը Վանա կատվի պատկերով շապիկն է:
Sinoian
Գերմանա-հայկական Sinoian ապրանքանիշը հիմնել են Բոլբոլյան եղբայրներ Էմինը և Էմանուելը: Նրանք ներկայացնում են հայկական թեմատիկայով streetwear, որն ինտերնետով վաճառում են ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի ամենահայտնի շապիկները YRVN պատկերովն են: Առանձնահատուկ ուշադրության են արժանի Սևադա Գրիգորյանի նկարազարդումներով մոդելները: Sinoian ապրանքանիշն առաջարկում է նաև գլխարկներ:Հիփստերական Ara the Rat
Ara the Rat հայկական շապիկներից ամենահիփստերականները Ara the Rat ապրանքանիշինն են: Այն գործում է 2010-ից և առաջարկում է հայկական թեմատիկայով և վինտաժային էսթետիկայով իսկապես շատ ոճային շապիկներ: Ուղղվածությունը խիստ հայրենասիրական է և, կարծում եմ, նախատեսված է սփյուռքահայերի համար: Երևան, Սևան, Արցախ և Կոմիտաս. կարծես ակնհայտ թեմաները ներկայացված են իսկապես լավ դիզայնով և շատ պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Ara the Rat-ի օնլայն խանութում կգտնեք նաև հայկական այբուբենով գուլպաներ և Գլենդելի կյանքն ի ցույց դնող կտորից կարված պայուսակներ:Bambak
Bambak ապրանքանիշի նկարազարդումների հեղինակը Դավիթ Մարգարյանն է: Նա ժամանակին հիմնել էր առաջին հայկական շապիկների դիզայնով զբաղվող “Zyablik”-ը: Շապիկների նկարազարդումները բարդ են, հումորով և բոլորիս հոգեհարազատ հայկական մշակութային կոդերով լի: Bambak-ի հավաքածուում կգտնեք շապիկներ, որոնք պատկերում են հայկական հեքիաթների հերոսներին, օրինակ՝ Անբան Հուռիին կամ Քաջ Նազարին: Գրավիչ են նաև ավանդական բաստուրման կամ «Երազ» ավտոմեքենան պատկերող շապիկները: