[ Բացառիկ արխիվ ] Գուրգեն Մահարի. Չարենցի մեկ օրը

November 8, 2016

Կարճատև անձրևըօդը հագեցրել է փոշու բուրմունքով: Այս այն օդն  է, որ կարելի է շնչել ամբողջ կրծքով:
Չարենցը չորրորդն է, ես` հինգերորդը:
Քիչ հետո խանութը բացվում է: Արդեն բավական հերթ է գոյացել: Դեմքերը ուրախ են, անգամ տոնական:  Դարակները լեցուն են սպիտակ մատնաքաշով: Գնում ենք երկու հաց: Նա իր հացը դնում է թղթապանակների վրա, տեղափոխում թևի տակ` նախապես մի կտոր կտրելով: Դուրս ենք գալիս:
- Այ տղա, թող ժողովուդրն իմանա, որ իր գրողներն էլ են ուրախ «ազատ հացի» համար:
«Ազատ հաց» այդպես էլ կնքեց նա:
Չսխալվեց: Անցորդներն ուշադրություն դարձրին: Մոտիկները մոտենում էին և հյուրաիրովում մի կտոր ազատ հացով, ծանոթները ժպտում էին և հարգալից բարևում…
- Պետականության, ամեն պետականության հիմքը հացն է, հաց ունես, ամեն ինչ ունես, հաց չունես, ոչինչ չունես: Չուգունից լավաշ չես թխի:
Մեր` կարելի է ասել, հանդիսավոր երթը ձգվեց մինչև համալսարան ու երբ ետ վերադարձանք, երկու հացերից մնացել էր միայն մի կտոր հաց: Կիոսկից մի «Մաճկալ» վերցրեց, փաթաթեց ու խոթեց գրպանը:
- Այս էլ Զաբելի բաժինը: Արի միաին գնանք Զաբելի մոտ. Խոստացել է «Սիլիհտարի պատրեզներից» մի հատված կարդալ:
Զաբել Եսայանն ապրում էր «Սևան» հյուրանոցի  երրորդ հարկում, պատշգամբը հարում էր Շահումյանի հրապարակին, սենյակն ընդարձակ էր ու լուավոր:
- Զաբել ջան, քեզի ազատ հաց եմ բերել:
- Իսկ ես մտածեցի, մոռացել եք ժամադրությունը: Սուրճ դրի միայն ինձի համար: Հոգ չէ հիմա կուղղեմ սխալս… Ինչ կըսեք, ազատ վաճառքը մտավ ուժի մեջ… Ինչ ուրախություն: Բայց այս հացը չպիտի ուտեմ, պիտի պահեմ որպես հիշատակ:
ՀԳ. Իսկ հարկ կա՞ հետգրության, թե… ազատ հաց մենք էլ կուտենք, կամ կպահենք  որպես հիշատակ: