Աշխարհում միլիարդատերերի թիվն առաջին անգամ գերազանցել է 2000-ը

April 3, 2017

Աշխարհում ապրում է ավելի քան 2000 միլիարդատեր: Հետաքրքրական է, որ հետճգնաժամային 2016 թվականի ընթացքում 1 մլրդ դոլարից ավելի ունեցող միլիարդատերերի ունեցվածքը ավելացել է 13%-ով:
Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստների թոփ ցանկը: Այն դարձյալ գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Աշխարհի ամենահարուստ մարդու ունեցվածքը մեկ տարում 75 մլրդ դոլարից հասել է 86 մլրդ դոլարի:
[caption id="" align="alignnone" width="990"] Բիլ Գեյթս[/caption]
Երկրորդ հորիզոնականում է Ուորեն Բաֆեթը:  Աշխարհի ամենահարուստ և հայտնի ներդրողի ունեցվածքը 2016 թվականի ընթացքում մոտ 15 մլրդ դոլարով ավելացավ և հասավ 75,6 մլրդ դոլարի:
Berkshire Hathaway—ի ղեկավարն այս պահին ունի բաժնետիրոջ կարգավիճակ ավելի քան  60 ընկերություններում, նաև Geico, Dairy Queen և Fruit of the Loom: Միլիարդատիրերը հաճույքով ևմշտապես ներդրումներ է անում Wells Fargo, IBM և Coca-Cola ընկերություններում:
[caption id="" align="alignnone" width="819"] Ուորեն Բաֆեթ[/caption]
Իր առաջին ներդրումը Բաֆեթն արել է դեռ 11 տարեկանում: Իր հորից պարտքով վերցրախ գումարովնա Cities Service Preferred-ից գնեց ընդամենը 3 բաժնետոմս: 38 դոլարի ներդրումը նրան սպասվող 200դոլարի փոխարեն միայն 40 դոլար եկամուտ բերեց: Հենց այդ ժամանակ կյանքն, ըստ Բաֆեթի, նրանառաջին դասը տվեց` համբերության դասը:
[caption id="" align="alignnone" width="819"] Ջեֆ Բեզոս[/caption]
Աշխարհի միլիարդատերերի ռեյթինգի եռյակը եզրափակում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: 2016թվականին ամենաշատը հենց նրա բախտը բերեց: Amazon-ի բաժնետոմսերի գինը բարձրացավմիանգամից 67% և ապահովեց  Բեզոսին լրացուցիչ 28 մլրդ դոլար եկամուտ: $72,8 մլրդ դոլարունեցվածքով Բեզոսն իր կյանքում առաջին անգամ զբաղեցրեց Forbes-ի հեղինակավոր վարկանիշի 3-րդհորիզոնականը:
[caption id="" align="aligncenter" width="674"] Օմանսիո Օրտեգա[/caption]
Եվրոպայի ամենահարուստ քաղաքացու և աշխարհի ամենահարուստ ռիթեյլերի տիտղոսը շարունակում է կրել Օմանսիո Օրտեգան: Zara բրենդի հիմնադիրի կարողությունը 2016 թվականինավելացել է 4.3 մլրդ դոլարով և հասել 71.3 մլրդ դոլարի: Չնայած դրան Օրտեգան այս տարի զիջել էերկրորդ հորիզոնականը Forbes-ի վարկանիշում և 2016-ի արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:Նշենք, որ Օրտեգան ամեն տարի ավելի քան 400 մլն դոլարի շահաբաժին/դիվիդենդ է ստանում խոշորքաղաքներում` Նյու Յորքում, Մդրիդում, Բարսելոնայում, Լոնդոնում, Չիկագոյում, Մայամիում,կատարած ներդրումներից:
[caption id="" align="alignnone" width="730"] Մարկ Ցուկերբերգ[/caption]
19 տարեկանում նա լքեց հեղինակավոր Հարվարդը և չսխալվեց: Այդ քայլից քիչ ժամանակ անց նաստեղծեց աշխարհի ամենահայտնի, ամենապահանջված սոցկայքը` Facebook-ը, որը նրան միլիարդերդարձրեց: Մարկ Ցուկերբերգի համար անցած տարին յուրահատուկ հաջող էր: Իր բաժնետոմսերիպահանջարկի մեծացումը, դրանց գնաճը 11.4 մլրդ դոլար լրացուցիչ եկամուտ ապահովեցին Մարկին:  32-ամյա ամերիկացու ունեցվածքն այս պահին գերազանցում է 56 մլրդ դոլարը, որի շնորհիվ  Forbes-ընրան անվանում է աշխարհի թիվ 5 միլիարդատեր:

Աղբյուրը