Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատ

Տեղի ունեցավ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում տեղի ունեցավ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը: Յուվալ Նոյ Հարարին մարդկության ստեղծման կարևորագույն իրադարձությունները ներկայացրել է կոմիքսների տեսքով, որը հայերեն

Թեև կոմիքսներն ու գրաֆիկական նովելներն արդեն տասնամյակներ շարունակ բավականին մեծ ժողովրդականություն են վայելում, հայ ընթերցողին համաշխարհային բեսթսելլերները հասանելի են եղել հիմնականում օտար լեզուներով: Newmag-ն այդ բացը լրացրեց: 

 

Հայերեն թարգմանությամբ կոմիքսը կարող է դառնալ և՛ մեծահասակների և՛ երեխաների սիրելի գիրքը: Կոմիքսների գիտակ Նարեկ Սարգսյանը նկատում է՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» նաև գիտական աշխատաքն է. «Բացատրում է, թե որտեղից ենք եկել, բացատրում է, թե ինչպես Մոլորակի վրա դարձանք դոմինանտ և այդ ինչ գայթակղություններ ու պրոբլեմներ են, որ տարիներով մեզ հետապնդում են»: 

 

Գիտական հետազոտությունների հիման վրա մարդկության ծննդի ու պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին պատմող գիրքում կոմիքսները խոսում են ընթերցողի հետ: Ըստ Նարեկի, «Sapiens»-ն աշխատություն է բոլորի համար. «Ինքը էնտեղ բերում է մի քանի հայտնի գիտնականների՝ որպես հերոս: Էդ գիտնականների միջոցով փորձում է լրջություն հաղորդել աշխատությանը և բացի դա փորձում է կոմիքսների մեջ նրանց հերոսներ օգտագործել: Փորձում է ավելի հեշտ, ավանդական պատմվածքի նման տանել պատմությունը»: 

Գրքի գլխավոր հերոսը հենց ինքն է՝ հեղինակը: Հարարին գրքում ներկայանում է ոչ ստանդարտ ու անսովոր կերպարով և պատանի ընթերցողին պատմում է աշխարհի  ամենաանսովոր էակի՝ մարդու ստեղծման ու զարգացման մասին: Հայերեն տարբերակի պատկերազարդումների ադապտացիան հրատարակչության արտնօրեն Էդիկ Պողոսյանն է կատարել.

«Եթե մարդը հետաքրքրված է գիտելիքներ ձեռք բերելով, ապա կարծում եմ, որ սա շատ լավ այլընտրանքային տարբերակ է: Այսինքն՝ դպրոցական կրթությանը զուգահեռ նման գրքերն ու ձեռնարկները, կարծում եմ, շատ լավ է»: 

 

Գրաքննադատները կարծում են, որ մարդկության պատմությունը կոմիքսներով  ներկայացնելով էլ Հարարին  կարողացել է պահել թեմայի  խորությունն ու բարդությունը՝ ընդգծում է Ագատա Բադալյանը. «Ես գիտեմ, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ֆրանսերենով կոմիքսներ շատ կան, և մարդիկ կոմիքսներով կարողանում են շատ հեշտ լեզուներ սովորել:  Հուսով եմ, որ գրախանութներում տեսնեն, որ կոմիքսներ են վաճառվում՝ կվերցնեն, կթերթեն` միգուցե հետաքրքրությունները կավելանան»: 

 

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմության» կոմիքսների հայերեն տարբերակն արդեն գրախանութներում է, վաճառվում է նաև օնլայն՝ newmag.am կայքում:

Կարդացեք նաև

Տարածել