BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

NEWMAG EXCLUSIVE. «Sapiens» համաշխարհային բեսթսելլ

NEWMAG EXCLUSIVE. «Sapiens» համաշխարհային բեսթսելլերը՝ կոմիքս (թրեյլեր)

newmag-y-n

Թեև կոմիքսներն ու գրաֆիկական նովելներն արդեն տասնամյակներ շարունակ բավականին մեծ ժողովրդականություն են վայելում, հայ ընթերցողին համաշխարհային բեսթսելլերները հասանելի են եղել հիմնականում օտար լեզուներով: Newmag-ն այդ բացը լրացրեց: Մոլորակի ամենահայտնի գիտն

«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելը բաղկացած է երկու հատորից։ Newmag-ը ներկայացնում է առաջին հատորը, որը պատմում է մարդկության ծնունդի մասին։ Կոմիքսների ժողովածուն նկարազարդել են Դեյվիդ Վանդերմյուլենն ու Դենիել Կազանավը։ Անընդհատ փոխվող պատկերներ, հերոսներ, լանդշաֆտներ ու այդ ամենն անհրաժեշտ էր ներկայացնել մեկ պատկերաշարով։ Հենց այդտեղ է ծնվում կախարդանքը։ Այդպես է նկարագրում աշխատանքի ընթացքը նկարազարդման համահեղինակ Դեյվիդ Վանդերմյուլեն. «Դա այն էր, ինչ իսկապես սիրում ու կարողանում ենք անել  ես և Դենիելը՝ փոխել, նկարել, ստեղծել այնպիսի նոր աշխարհներ, որոնք թվում է ափիդ մեջ են»։

Ի տարբերություն բնօրինակի, այստեղ մարդկության ծնունդը ներկայացնում են տարբեր հերոսներ։ Նույնիսկ հեղինակը հանդես է գալիս ունիվերսալ գիդի դերում՝ ցույց տալով պատմության տարբեր ժամանակաշրջաններ։ Սկզբում սեփական կոմիքս պերսոնաժին կտրականապես դեմ էր, հետո համաձայնել է բայց՝ պայմանով, նկատում է Հարարին. «Գրաֆիկական վեպում ես հաստատ չէի ուզում դառնալ ամենագետ իմաստուն, որն ուղեկցում ու ամեն ինչ պատմում է բոլորին։ Համաձայնեցի պայմանով, որ գրքում լինի ևս մի քանի կերպար»։ 

                                                                                                          

Գրաֆիկական նովելը հայերեն է թարգմանել Լիանա Զաքարյանը։ Հենց նա է նաև Հարարի երկու գրքերի՝ «Home Deus»-ի և «XXI դարի 21 դասերը» գրքերի թարգմանիչը։ Ի տարբերություն սովորական գրքերի, կոմիքսների դեպքում կան սահմանափակումներ։ Newmag-ի արտ տնօրեն Էդիկ Պողոսյանն ընդգծում է, որ տեքստերի պարագայում բավական բարդ էր կարճ տեքստերի հայերեն թարգմանությունը տեղավորել փոքրիկ ամպիկներում․ «Այստեղ շատ մեծ էր խմբագիր Գնել Նալբանդյանի դերը, որը կարողացավ միտքն ամբողջությամբ փոխանցել, որ չտուժի ոչ դիզայնը, ոչ բովանդակությունը»։

Կոմիքսի տեսքով գիրքը չի կորցրել իր խորությունն ու թեմայի բարդությունը։ Այն կարդալն ու հասկանալը նույնչափ ջանք է պահանջում, ինչ բնօրինակը, պարզապես ավելի հեշտ ու ընկալելի է։ Հայերեն թարգմանությամբ կոմիքսը կարող է դառնալ և՛ մեծահասակների և՛ երեխաների սիրելի գիրքը։ Բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելն արդեն ավելի հեշտ է հենց այս կոմիքսների միջոցով։


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմություն» գրաֆիկական նովելի առաջին հատորի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 15։00-ին Կոնգրես հյուրանոցում՝ Newmag Winter Fest-ի շրջանակում։ Այդ օրը գիրքը վաճառվելու է աննախադեպ՝ 40 տոկոս զեղչով։

Կարդացեք նաև

Տարածել