Փետրվարի 18 12:00

WINTER FEST 2023

Ավելի քան 9 ժամ քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, բաց դասախոսություններ, գրքեր՝ մեծ զեղչերով։

-ի մասին

Նյումեգը հրավիրում է գրքի ձմեռային փառատոնի

Newmag Winter Fest-ը մեկնարկելու է փետրվարի 18-ին ժամը 12:00-ից մինչև երեկոյան 21:00` Կոնգրես հյուրանոցում:

Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն՝ մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ։ Փառատոնի վերջում՝ Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ:

ժամանակացույց

Շնորհանդեսների սրահ

12:00 - 12:50 Փառատոնի պաշտոնական բացում եւ Newmag-ի 5-ամյակի առիթով նոր գործակցությունների մասին հուշագրերի ստորագրում
13։00 - 13։50 Գրքի շնորհանդես
Ռիչարդ Օսման
«Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպ
14։00 - 14։50 Գրքի շնորհանդես
Մագդա Թախտաճյան
«Ռոջավա» վեպ
15։00 - 15։50 Գրքի շնորհանդես
Յուվալ Նոյ Հարարի
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրք առաջին
16։00 - 16։50 Գրքի շնորհանդես
Նաիրա Սահակյան
«Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ»
17։00 - 17։50 Գրքի շնորհանդես
Թոմ Նիկոլս
«Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը»
18։00 - 18։50 Շնորհանդես
Գրական հանդես
«Ինքնագիր X»
19։00 - 19։50 Տեսահոլովակի պրեմիերա
Անդրե
«Վենետիկն է տխուր» Երգի հեղինակ՝ Շառլ Ազնավուր

Քննարկումների սրահ

14։00 - 14։50 Պանելային քննարկում
«Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»
15։00 - 15։50 Պանելային քննարկում
«Խավիարային դիվանագիտություն. Սկանդալային զեկույցի հետքերով»
16։00 - 16։50 Պանելային քննարկում
«Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»

Հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Bookshop – Զեղչեր և կուպոններ

newmag bookshop price list

Փառատոնի հովանավորներ

Փառատոնի գործընկերներ

Ինֆորմացիոն եվ PR գործընկերներ