Գլխավոր Հոդվածներ

Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ

Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը

newmag-y-n

Հայաստան է ժամանում արտասահմանյան ամենահայտնի գրողներից Մագդա Թախտաճյանը: Առաջին անգամ Newmag-ը գրողին կներկայացնի փետրվարի 18-ին՝ Ձմեռային փառատոնին: Այդ օրը տեղի կունենա նրա գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրողը կմասնակցի պանելային քննարկման: 4 հայտնի բեսթ

Մինչև Հայաստան ժամանելը Մագդա Թախտաճյանը ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Ծնվել է հենց Բուենոս Այրեսում, արգենտինահայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչ է: Տարիներ առաջ թողեց լրագրողական կարիերան ու սկսեց ստեղծագործական բուռն փուլ: Արգենտինահայ գրողի առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին, որը նվիրված էր հեղինակի՝ Ցեղասպանությունից փրկված տատիկի պատմությանը: Թախտաճյանը հեղինակել է նաև «Ալմա Արմենիա», «Արցախ» վեպերը: Այս գործերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաև որպես առանձին ստեղծագործություններ:

«Ռոջավա» վեպը գրողի ընկալմամբ ավելին է, քան պարզապես զինված հակամարտությունը նկարագրող գիրք: Սա պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված, փայլեցված եղունգներով, հրացանը ձեռքին և մազերն արձակած: Մագդան ընդգծում է, որ այս կանանց զինված պայքարը նաև պատրիարխալ հասարակության դեմ է: Իրենց հեղափոխական դիմադրությամբ փորձում են քանդել այն հասարակարգը, որտեղ ստացել են դաստիարակություն ու որը վաղուց արդեն ապականվել է:

 «Ռոջավա» գրքի գլխավոր գործընկերը  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ է: Արգենտինահայ գրողի գրքաչշավի համար Newmag-ը կազմել է  ժամանակացույց: Այդ օրերի ընթացքում  Մագդա Թախտաճյանի հետ հյուրընկալելու ենք կրթական ու մշակութային օջախներ, լինելու ենք մարզերում և շփվելու ենք ընթերցողների հետ: Խիտ ծրագրում հիմնական միջոցառումների մուտքն ազատ է: 

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ

Փետրվարի 17, ուրբաթ

16:00-17:00

Հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Փետրվարի 18, շաբաթ

14:00-15:00

«Ռոջավա» գրքի շնորհանդես

Newmag Winter Fest 2023

«Կոնգրես» հյուրանոց

16:00-17:00

Մագդա Թախտաճյանի մասնակցությամբ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Օտարագիր հայ գրականություն» թեմայով

Newmag Winter Fest 2023

«Կոնգրես»  հյուրանոց

Փետրվարի 20, երկուշաբթի

11:00-12:00

Փոդքասթ Արմենպրեսում

Սարյան 11

19:00-20:30

Հանդիպում ընթերցողների հետ

ՀԲԸՄ գրասենյակ

Մելիք Ադամյան 2/2

Փետրվարի 22, չորեքշաբթի

19:00-21:00

«Արգենտինյան մամուլը». Հանդիպում հայ լրագրողների հետ

Հայաստանի ժուռնալիստների միություն, Պուշկինի 3ա

Փետրվարի 23, հինգշաբթի

12:00-13:30

Հանդիպում Մագդա Թախտաճյանի հետ Բրյուսովի անվան պետական համալսարանի

«Արգենտինական կենտրոնում»

Բրյուսովի անվան պետական համալսարան, Թումանյան 42

Փետրվարի 24, ուրբաթ

Այց Տավուշի մարզի Խաչարձան գյուղ

Փետրվարի 27, երկուշաբթի

Հանդիպում «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում
Էջմիածին, Արարատյան փողոց

Փետրվարի 28, երեքշաբթի

11:00-12:00

Հանդիպում «Իսպանական կենտրոնում»
Իսպանական կենտրոն, Խանջյան 19

14:00-15:00

Այց Ցեղասպանության թանգարան

Ծիծեռնակաբերդի 8/8


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Կարդացեք նաև

Տարածել