Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի

Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)

09/14/2026

newmag-y-n

Newmag and friends ծրագրով ներկայացնում ենք գրող ու գրականագետ Արա Զարգարյանի ուսումնասիրություն՝ նվիրված «Մթնաձոր» պատմվածքի ստեղծման ու հրատարակման հարյուրամյակին։

«Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյան հետ փակվում է…»։ 

Ուղիղ հարյուր տարի առաջ գրված այս նախադասությամբ սկսվում է Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքը՝ հայ գրականության նշանակալի ստեղծագործություններից մեկը և Սյունիքի պատմական հիշողության ու մշակութային ժառանգության բացառիկ վկայություն։

Պատմվածքի գրության և առաջին հրատարակության հարյուրամյակին նվիրված նոր գիրքը ներկայացնում է դրա ստեղծման ամբողջական պատմությունը՝ անդրադառնալով 1926 թվականի գրական, քաղաքական ու սոցիալական իրողություններին, ստեղծագործության պատմաաշխարհագրական հիմքերին, կերպարների նախատիպերին և նկարագրված դեպքերի իրական հիմքին։

Գրող և գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը առաջին համապարփակ ուսումնասիրությունն է, որն ամբողջացնում է պատմվածքի ձևավորման ու հրատարակության վերաբերյալ տեղեկությունները։ Գիրքը հիմնված է արխիվային և փաստագրական հարուստ նյութերի, ինչպես նաև լուսանկարների վրա։

Հեղինակը հետազոտում է, թե ինչպես են իրական մարդիկ, դեպքերն ու տեղանքները վերածվել գեղարվեստական կերպարների և պատմության նախատիպերի։ «Մթնաձորը» դիտարկվում է ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլև որպես Սյունիքի անցյալի, հասարակական հարաբերությունների և տարածաշրջանի մշակութային միջավայրի վկայություն։

Ուսումնասիրության մեջ անդրադարձ կա նաև պատմվածքի իրական աշխարհագրական միջավայրին, որի զգալի հատվածն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս հանգամանքը ստեղծագործությանը հաղորդում է ոչ միայն գրական, այլև հիշողության պահպանման կարևոր նշանակություն․ Բակունցի նկարագրած բնաշխարհը, մարդկանց ճակատագրերն ու ժամանակի հասարակական պատկերը շարունակում են վկայել մի տարածքի մասին, որի պատմությունն ու մշակութային հետքը չեն կարող ջնջվել։

Ակսել Բակունցի «Մթնաձոր» գիրքը հրատարակվում է Newmag and Friends ծրագրի շրջանակում։ Այն միավորում է գրականագիտական վերլուծությունը, արխիվային փաստաթղթերը և պատմական հիշողությունը՝ ընթերցողին հնարավորություն տալով նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործության ծագումն ու նշանակությունը։

Արա Զարգարյանը սովորել է Մխիթարյան Միաբանության Երևանի կրթահամալիրում, 2012–2014 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։ Մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին, իսկ 2022 թվականին, որպես աշխարհազորային,՝ Ջերմուկի մարտական գործողություններին։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։

Տարածել

Ակսել Բակունցի «Մթնաձորը»
Ակսել Բակունցի «Մթնաձորը»

Արա Զարգարյան

4800 ֏

Նկարագրություն

«Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքի գրության եւ առաջին հրատարակման հարյուրամյակին նվիրված այս գիրքը ստեղծագործության համապարփակ ուսումնասիրություն է։ Այն ներկայացնում է պատմվածքի ստեղծման պատմությունը, նախատիպերը, պատմաաշխարհագրական հիմքերն ու մշակութային շերտերը։ Գիրքը հիմնված է արխիվային եւ փաստագրական հարուստ նյութերի ու լուսանկարների վրա։ «Մթնաձոր» պատմվածքը դիտարկվում է ոչ միայն որպես գրական ստեղծագործություն, այլեւ որպես Սյունիքի պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության կարեւոր վկայություն»: