Հեղինակ
Արա Զարգարյան
Արա Զարգարյանը (ծնվ. 1994 թ.) գրականագետ է։ Սովորել է Մխիթարյան Միաբանության Երևանի կրթահամալիրում։ 2012–2014 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։ Մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին, իսկ 2022 թվականին, որպես աշխարհազորային, մասնակցել է Ջերմուկի մարտական գործողություններին։ Բանասիրական գիտությունների թեկնածու է։ Բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։