5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)

February 10, 2023

Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 18-ին, Newmag-ը կանցկացնի գրքի ձմեռային փառատոնը: Արդեն 2-րդ տարին «Կոնգրես» հյուրանոցում հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին: Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն՝ մինչև 40 տոկոս զեղչով:

2023-ին լրանում է գրահրատարակչությունում Newmag -ի 5-րդ տարին: Այս տարիների ընթացքում հրատարակչությունը ոչ միայն զբաղեցրել է իր կայուն դիրքը ոլորտում, այլև ներկայացրել է 100 անուն գիրք, որոնցից մի քանի տասնյակը ամիսներ շարունակ եղել են բացարձակ բեսթսելլերներ՝ վերատպվելով մի քանի անգամ: Հրատարակչության ամենակարևոր միջոցառումներից են ամառային և ձմեռային փառատոնները, որոնք անցկացվում են 2-րդ տարին անընդմեջ: Newmag Winer Fest 2023-ը բացառիկ է իր մասշտաբներով, նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություն ազդարարող հուշագրերով:

                                                                                   


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Ուղիղ կեսօրին «Մեծ սրահում» կազդադարվի փառատոնի սկիզբն ու յուրաքանչյուր ժամը մեկ տեղի կունենա: Տարվա ընթացքում գրքի ու ընթերցանության հանրայնացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով Newmag-ը հուշագրեր կստորագրի «Զանգակ» և «Արտբրիջ» գրախանութների հետ և կազդարարի երեք նոր մատենաշարերի մասին։  «Հուն» մատենաշարով և Մայր Աթոռի հետ գործակցությամբ կներկայացվեն քրիստոնեության և հավատի մասի գրքեր, «Երազ Պրոջեքս» ընկերության հետ հրատարակչությունը կներկայանա մանկական մատենաշարով, իսկ Գյուլբենկյան հիմնադրամի հետ կհրատարակվեն ժամանակակից հոգեբանության մասին գրքեր։

Փառատոնի գլխավոր սրահ 

  • Փառատոնի գլխավոր հյուրի մասին: Հատուկ իր գրքի հայերեն հրատարակության համար Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը: Եվ հենց Winer Fest-ին ներկայացնելու ենք նրա «Ռոջավա» վեպը:
  • Եթե հավանել եք «Լռակյաց հիվանդը» և «Կույսերը», ապա Newmag-ն առաջարկում է անգլիական նոր դետեկտիվ։ Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը Անգլիայում դարձել է բացարձակ ռեկորդակիր:
  • Անակնկալ կոմիքսի սիրահարներին. Newmag-ը թարգմանել է Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս» բեսթսելլերի պատկերազարդ տարբերակը՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը: Սապիենսի պատմությունը կոմիքսներով բաղկացած է 2 հատորից։ Փառատոնին կլինի առաջին հատորի շնորհանդեսը։
  • Ցանցային ամենագիտության ու մարտնչող տգիտության մասին է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը:
  • Մինասյան մատենաշարով լույս կտեսնի 3-րդ աշխատությունը։ Պատմաբան Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը կզարմացնի Ձեզ պատմական իրադարձությունների հայելային նմանությամբ. Այն ինչ կատարվում էր 100 տարի առաջ, կրկնվում է նաև այսօր:
  • Ձմեռային փառատոնին տեղի կունենա նաև «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը: Գրական նոր էջը «Ինքնագիրն» ու Newmag-ը բացում են համատեղ ջանքով ու 10-րդ համարն ունի հստակ թեմա՝ պատերազմ:
  • Մեծ սրահի միջոցառումները կամփոփվեն տոնական ակորդներով: Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ՝ Անդրեն ներկայացնելու է Ազնավուրի հանրահայտ «Վենետիկն է տխուր» երգը:

«Քննարկումների սրահում» տեղի կունենա պանելային 3 հանդիպում

  • «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»,
  • «Խավիարային դիվանագիտություն. Սկանդլային զեկույցի հետքերով»,
  • «Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»։

Քննարկումներին կմասնակցեն ոլորտի հեղինակավոր փորձագետներ, հասարակական գործիչներ ու արվեստագետներ։

Newmag Winter Fest 2023 | Հովանավորներ

Newmag Winter Fest 2023 | Գործընկերներ

Newmag Winter Fest 2023 | Ինֆորմացիոն և PR գործընկերներ

Վերջում՝ ամենասպասված լուրի մասին. միայն փետրվարի 18-ին ու միայն «Կոնգրես» հյուրանոցը մեր գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով: Արդեն սիրված ստիկերները, պայուսակները, էջանշանները սպասում են գրքասերներին: Փետրվարի 18-ին, Կոնգրես հյուրանոցում, ժամը 12:00-21։00 սպասելու ենք։ Եկեք գրքատոնը անցկացնենք միասին:

Կարդացեք նաև