













Նկարագրություն
Այսօր բոլորը գիտեն ամեն ինչ․ միջին վիճակագրական քաղաքացին հավատում է, որ կարող է ընդամենն արագ անցնել Wikipedia-ով և հավասարի պես ոտք գցել գիտության դոկտորի ու փորձառու դիվանագետի հետ։ Բոլորը ստիպված են հաշվի նստել բոլոր, նույնիսկ ամենաարտառոց մտքերի հետ։ «Ամեն մեկի ձայնը պետք է լսելի լինի» թեզը դարձել է դոկտրին, և սրա դեմ արտահայտված որևէ միտք դատափետվում է ու պիտակավորվում որպես հակաժողովրդավարական էլիտիզմ։
Թոմ Նիկոլսն այս գրքում ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվել փորձագետներին արժեզրկելու միտումը։ Պատճառները շատ են՝ համացանցի տարածումը, բարձրագույն կրթության ոլորտում «հաճախորդին բավարարելու» մոդելի ներմուծումը, լրատվության փոխակերպումը ժամանցային ծառայության։
Պարադոքսալ է, որ ինֆորմացիայի տարածումը ստեղծել է ոչ թե կրթված հասարակություն, այլ ինտելեկտուալ ձեռքբերումները մերժողների, թերուսների ու նիհիլիստների բանակ։ Երբ զանգվածը սկսում է կարծել, թե ոչ ոք չգիտի ավելին, քան մյուսը, ժողովրդավարական ինստիտուտներին սկսում են փոխարինել պոպուլիստներն ու տեխնոկրատները։
Լրացուցիչ տեղեկություն
Օրիգինալ անունը The death of expertise
Կատեգորիան Գիտահանրամատչելի
ISBN 978-9939-884-81-3
Հրատարակության տարին 2023
Էջերի քանակը 448
Չափսը 14.5x22.3, կոշտ կազմ
Թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյան
Հեղինակներ

Թոմ Նիկոլս
Թոմ Նիկոլսը (ծնվ․1960 թ․) ամերիկացի գրող է, միջազգայնագետ, նախկին պրոֆեսոր։ Մասնագիտական շրջանակը ներառում է Ռուսաստանը, միջուկային սպառազինությունը և ԱՄՆ ազգային անվտանգությունը։ 1983 թվականին ավարտել է Բոստոնիհամալսարանը, 1984 թվականին մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանում, 1988 թվականին գիտական աստիճան է պաշտպանել Ջորջթաունի համալսարանում։ Նիկոլսը 5 անգամ հաղթել է ԱՄՆ-ում հայտնի Jeopardy! ինտելեկտուալ խաղում։ 1989-97 թթ․ աշխատել է Դարտմութի համալսարանում, 1997-2008 թթ. դասավանդել է ԱՄՆ Ռազմածովային համալսարանում։ Թոշակի է անցել 2022 թվականին։
Թողնել կարծիք