Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)

February 9, 2023

Ուղիղ 5 տարի առաջ Newmag ամսագիրը դարձավ հրատարակչություն ու սկսեց իր առաջին գրքերի հրատարակությունը: Այս տարիների ընթացքում բոլոր գրքերը տպագրվում են հենց Antenor-ում: Իսկ այս տարի արդեն սկիզբ է առնում նոր գործակցություն՝ Antenor-ը նաև Newmag Winer Fest-ի հովանավորն է: Նախագծերի մասին՝ տեսանյութում:

Newmag-ի ու Antenor-ի գործակցության մասին տպարանի տնօրենը կարող է պատմել երկար, բայց նախընտրում է մի քանի տարվա համատեղ աշխատանքը բնութագրել հակիրճ. «Երբ առաջին գիրքը տպեցինք, շնորհանդեսը շատ լավ հիշում եմ, դրանից հետո պարզ դարձավ, որ այդ գիրքը մեծ քանակով կտպվի ու տարածում կգտնի»:

Newmag-ի հետ գործակցությունը տպարանի համար նոր էջ էր: Աշխատանքը և՛ հետաքրքիր է, և՛ պարտավորեցնող: Այդ ընթացքում տպարանում ավելացան աշխատակիցներ ու սարքավորումներ՝ ընթերցողը սպասել չի սիրում, պետք է գրքերը ժամանակին հասցնել նրան. «Newmag-ը մեր համար նոնսենս էր, չէինք պատկերացնում որ 2000 օրինակ կտպենք, մի քանի օրում կվաճառվի ու նոր տպաքանակի կարիք կլինի»:

5 տարվա համատեղ աշխատանքից հետո Antenor-ն այսօր ոչ միայն գործընկեր է, այլև հովանավոր: Newmag-ի հետ տպագրել է մոտ 100 գիրք: Առջևոմ համատեղ նոր ծրագրեր են ու նոր գրքեր:


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Newmag Winer Fest-2023-ը տեղի կունենա «Կոնգրես»  հյուրանոցում, փետրվարի 18-ին, 12:00-ից սկսած՝ ավելի քան 10 ժամ:

Կարդացեք նաև