BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչ է սպասվում ձմռան ամենագրքոտ ու գրքառատ օրը. Ne

Ինչ է սպասվում ձմռան ամենագրքոտ ու գրքառատ օրը. Newmag-ի թիմը՝ «Բարի լույս» ծրագրում (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում Newmag հրատարակչության թիմը ներկայացրել է ձմեռային փառատոնի ծրագիրն ու սպասվող անակնկալները: Նոր գրքերի, պանելային քննարկումների, սպասվող զեղչերի մասին խոսել են Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը, մ

                                                                               

Փետրվարի 18-ը ձմեռան ամենագրքոտ ու գրաքառատ օրն է: Newmag հրատարակչություն գրքի տոնին ընդառաջ արդեն երկրորդ անգամ անցկացնում է ձմեռային փառատոն ու այս իրադարձությունով էլ ազդարարում է իր հնգամյակի միջոցառումները՝ ընդգծում է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Շատ կարևոր է, որ այս փառատոնին մենք ունենալու ենք հատուկ հյուր Արգենտինայից: Newmag-ը թարգմանել է Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը, և հենց այդ առթիվ նա եկել է Հայաստան, ներկա է լինելու շնորհանդեսին: Հայաստան գալուց առաջ էլ ստացել է քաղաքացիություն: Նա ամենահայտնի հայ գրողներից մեկն է, որ բնակվում է արտասահմանում:

 

Գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների և ընթերցողների հետ, պանելային քննարկումներ ու գրքերի վաճառք: Եվ որքան շատ գիրք, այնքան շատ զեղչ՝ վստահեցնում է հրատարակչության մարքեթինգի և վաճառքի ղեկավար Գոհար Ալեքսանյանը. «Շատ գեղեցիկ միջոցառում է, շատ հետաքրքիր քննարկումներ են լինելու ու բացառիկ զեղչեր են լինելու: Ոչ միայն փառատոններին, մենք մեր ընթերցողների հետ մշտապես կապի մեջ ենք»:

 

Տարին Newmag-ի համար նշանակալի է. հրատարակչությունը դառնում է 5 տարեկան: Այդ առթիվ հրատարակչությունը հանդես է գալիս նոր նախաձեռնություններով ու ծրագրերով: Դրանցից մեկը նորանկախ Հայաստանի ամենագրական հանդեսի՝ «Ինքնագրի» վերահրատարակումն է: 10-րդ համարի շնորհանդեսը տեղի կունենա փառատոնին՝ նկատում է գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը. «Շատ ծանր ու ծավալուն համար է , ես ուզեցի էդպես սկսել, և Արտակն ընդառաջեց, ասես տապան եմ հավաքել: Մտածում էի էս դադարից , էս աղետից հետո բոլորը ինչ-որ բան ասեն»:

 

Ձմեռային փառատոնի ընթացքում Newmag-ը կներկայացնի նաև նոր տեսահոլովակ: Ազնավուրի ամենամեղեդային ու քնարական գործերից մեկը՝ «Վենետիկն է տխուր» երգը, որը կատարել է Անդրեն: Գրքային տոնը կսկսվի ուղիղ կեսօրին ու կշարունակվի մինչեւ երեկո: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:


ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


 

Կարդացեք նաև

 

Տարածել