Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)

Newmag-ը հայերեն է թարգմանել և հրատարակել արտասահմանյան ամենահայտնի գրողներից Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գիրքը: Հեղինակը գեղարվեստական գրականության միջոցով պատկերել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Գործողությունները կատարվում են Ռոջավայում: Վեպի գլխա
Բուենոս Այրեսում ծնված գրող և լրագրող Մագդա Թախտաճյանը երրորդ սերնդի արգենտինահայ է: 20 տարի աշխատել է Clarín ամսագրի համար, թղթակցել է Gente և Para Ti պարբերականներին: 2016-ին հրատարակել է «Չմոռանաք ինձ, Արմենուհի. իմ հայ տատիկի պատմությունը», իսկ 2020-ին «Հայկական հոգին» վեպերը: 2018-ին Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհուրդը նրան շնորհել է Հրանտ Դինքի անվան մրցանակի՝ մարդու իրավունքներին նվիրված գործունեության համար: Հեղինակն ակտիվ գործունեություն է ծավալում Արգենտինայի և միջազգային հայ համայնքում, գործակցում է տարբեր լրատվամիջոցների ու գրական հեղինակավոր ընկերությունների հետ:
Մագդա Թախտաճյանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով ու հրատարակվել Լատինական Ամերիկայի մի քանի երկրում: «Ռոջավա» վեպը հրատարակել է գրահրատարակչական ոլորտի ամենահայտնի՝ «Պենգվին» հրատարակչությունը: Լույսընծայումից հետո առաջիկա շաբաթները համարվել է 50 լավագույն գրքերից մեկը: Մագդան համոզված է՝ հենց իր գրքերի շնորհի է կարողացել դառնալ Արգենտինայի մշակույթի ու գրականության մաս: Ինչի մասին են վկայում գրախանւթներում իր գրքերի տարածվածությունը: Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի բարդ խնդիրների մասին Արգենտինան հենց հայ արմատներով գրողի գրքերից է առաջին անգամ լսում ու հետաքրքրվում:
«Ռոջավա» գրքում պատկերել է Մերձավոր Արևելքի հակամարտությունն է: Քուրդ կանանց ջոկատի և Ռոջավայում զարգացումների մասին Մագդա Թախտաճյանը հետաքրքրվել է 2014 թվականին, երբ թերթերում հայտնվել են առաջին լուրերը: Դրանք անմիջապես գրավել են նրա ուշադրությունը։ Այդ զինված կանանց պատկերները՝ զինվորական հագուստով, հրացաններով, անապատի մեջտեղում, դաջվել են արգենտինահայ գրողի հիշողության մեջ։ Այդ ընթացքում Մագդան գրել է իր երկու գրքերը, և, երբ ավարտել է, Ռոջավա շրջանը դարձել է լրատվամիջոցների գլխավոր թեման: Հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գիրքը գրելու պահը հասունացել է:
Գլխավոր հերոսուհի Նանեն գնում է իր արմատների հետևից, և սա ինքնությունը պահպանելու գլխավոր նախապայմանն է: Մագդայի խոսքով՝ամեն ինչի հիմքում ԴՆԹ-ն է, արմատները, տեղեկատվական այն միջուկը, որ կա մարդկանց բջիջներում: Մյուս կարևոր ուղերձը գրողը փոխանցում է կնոջ միջոցով: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս՝ կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի: Քուրդ կանանց դիմադրության մասին գրելիս՝ Մագդա Թախտաճյանի մտքում Ցեղասպանությունից փրկված իր տատիկներն են, որոնք զինված պայքարի որևէ հնարավորություն չեն ունեցել և փրկվել են միայն երջանիկ պատահականությամբ:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- 5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
- Newmag-ը վերսկսում է նորանկախ Հայաստանի ամենահայտնի «Ինքնագիր» գրական հանդեսի հրատարակությունը
- Newmag Winer Fest-ին տեղի կունենա Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան 5-րդ երգի և տեսահոլովակի պրեմիերան (թիզեր)
2022 թվականի սեպտեմբերին Մագդան Թախթաճյանը դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և փետրվարի 16-ին արդեն 3-րդ անգամ կայցելի Հայաստան: Այս այցը յուրահատուկ է՝ կմասնակցի հայերեն հրատարակված առաջին գրքի շնորհանդեսին ու գրքարշավի միջոցառումներին: Առաջին անգամ գրքասերները գրողին կարող են լսել, շփվել Ձմեռային փառատոնին. փետրվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Ռոջավա» գրքի շնորհանդեսը, բացի այդ՝ Մագդան կմասնակցի պանելային քննարկման: Վեպը նրա իսկ ստորագրությամբ կարող են ունենալ նրանք, ովքեր կայցելեն Newmag Winter Fest-ին: Նախագծի գլխավոր գործընկերը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն է:
Կարդացեք նաև
- Antenor-ը՝ Newmag Winter Fest-2023-ի հովանավոր (տեսանյութ)
- Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Cole Haan-ը՝ Newmag Winter Fest2023-ի գործընկեր (լուսանարներ)
Կարդա նաև

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
