Ի՞նչ նոր ֆիլմեր կարող եք դիտել հունվարի 11-ին և 12-ին

January 9, 2018

Հունվարի 11.

Ամեն ինչ դեռ սկսվում է / Just Getting Started



  • Ռեժիսոր` Ռոն Շելթոն Դերերում` Մորգան Ֆրիման, Թոմի Լի Ջոնս, Ռենե Ռուսսո

  • Ժանր` մարտաֆիլմ, կոմեդիա

  • Տևողությունը` 110 րոպե

  • Տարիքը` 16+


Դյուքը, ով ժամանակին եղել է հանցավոր խմբավորումների փայլուն փաստաբան, գտնվելով վկաների պաշտպանության ծրագրի տակ վայելում է կյանքը Կապրի կղզու հսկայական վիլլայում: Մի անգամ, Ամանորից առաջ, վիլլա է գալիս ԿՀԲ-ի նախկին գործակալ բրուտալ Լեոն և ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս: Սակայն, ինչպես պարզվում է, ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Լեոյի հետևից վիլլա են գալիս նաև մաֆիայի ներկայացուցիչները, ովքեր վաղուց ատամ ունեն Դյուքի և Լեոյի վրա: Խնջույքը թեժ է լինելու:

Մոլիի խաղը / Molly's Game



  • Ռեժիսոր` Ահարոն Սորկին

  • Դերերում` Ջեսիկա Չեստեյն, Իդրիս Էլբա, Քևին Քոսթներ Ժանր` դրամա, կենսագրություն Տևողությունը` 150 րոպե

  • Տարիքը` 16+


Մոլի Բլումին անվանում էին պոկերի Արքայադուստր: Նա կառուցել էր Հոլիվուդի ամենաթանկ ընդհատակյա խաղատունը: Ամեն րոպե այստեղ մեծ խաղադրույքներ են անում կինոաստղերը, շեյխերը, միալիարդատերերը: Սակայն մեծ փողերից արյունի հոտ է գալիս: Ինչպես ապրել, երբ քո հետևից ընկած է և՛ մաֆիան, և՛ ԿՀԲ-ն:
[embed]https://www.youtube.com/watch?v=AIMvvVDP6fI[/embed]
Հունվարի 12.

Աստրալ 4: Վերջին բանալին / Insidious: The Last Key



  • Ռեժիսոր` Ադամ Ռոբիտել

  • Դերերում` Քըրք Ասևեդո, Սփենսեր Լոք, Ջոշ Սթյուարտ

  • Ժանր` սարսափ, թրիլլեր, դետեկտիվ

  • Տևողությունը` 115 րոպե

  • Տարիքը` 16+


Պատմության նոր գլուխ էքստրասենսի մասին, ով կարողանում է խոսել մահացածների հետ: Այս անգամ իրականանում է նրա ամենավախենալու սարսափը. անդրշիրիմյան աշխարհի արարածները ներխուժում են նրա սեփական տուն:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=ffEGsB4XJ4c[/embed]