Թիկնոց. Սեզոնի գլխավոր must have-ը

November 13, 2015

Թիկնոցներն այսօր անսովոր են դիտվում, սակայն մեծ տարածում են գտել: Տարատեսակ մոդելներ առաջարկում են մեծ նորաձևության տները, mass market ապրանքանիշները: Թրենդի տարածմանը նպաստեց ոչ միայն նորաձև լինելու փաստը, այլև հարմարավետությունը. թիկնոցները տաք են և չեն խանգարում ձեռքերի շարժումներին:
Եվս մեկ առավելություն. դրանք կարելի է կրել և համադրել տարատեսակ հագուստների և ոճերի հետ: Ամենատաք մոդելները մեզ կտաքացնեն ոչ միայն աշնանը, այլև ձմռանը (եթե ձմեռը չլինի անցած տարվա նման սոսկալի ցուրտ): Թրենդը ունիսեքս է, կան կանանց և տղամարդկանց թիկնոցների և պոնչոների բազմաթիվ օրինակներ: