[ Նոր մոդա ] #MustHave. ջինսե թրենդի երևանյան շունչը

July 26, 2016

Ջինսե բաճկոնները հավերժ ակտուալ են: Սա անհերքելի փաստ է: Փաստ է նաև այն, որ նորաձևություն են վերադարձել պրինտներով, ասեղնագործությամբ կամ այլ դետալներով զարդարված մոդելները։ #MustHave-ի առաջին կապսուլային հավաքածուում հագուստի այս թրենդային տեսակն ունի անկրկնելի երևանյան շունչ։