[newmusic] Carol Of The Bells-ը մեկ դար անց, 7 րոպե ռասիզմի մասին, Կիրկորովի այլընտրանքը և շաբաթվա ֆավորիտը՝ Something Foreign

December 4, 2017

Դեկտեմբերն արդեն ընկել է հունի մեջ, ինչը նշանակում է, որ օրեցօր շատանալու են Սուրբ Ծննդյան թեմատիկայով երգերը: Այս շաբաթ ևս բացառություն չէր, դրանցից ուշագրավները կներկայացնեմ ստորև, բայց այս ամենը չի նշանակում, որ այլ ոճերի երգեր չեն լինելու: 
Սկսեմ հենց Սուրբ Ծննդյան, իսկ մեր դեպքում՝ Ամանորյա երգերից, որոնք կտեղադրեմ իրար ետևից, իսկ այնուհետև կանցնենք շաբաթվա ֆավորիտերին:
Այս թեմայով բարի ռոք-երգերի սիրահարներին կգոհացնի ամերիկյան Hanson խմբի «Finally It’s Christmas» երգը՝ նույնքան բարի տեսահոլովակով:
[embed]https://youtu.be/2nJ3U5dzvPs[/embed]
Nat King Cole-ը, անխոս, լեգենդ է ու մեծություն, որը մինչ օրս շարունակում է ոգեշնչել երաժիշտներին: Համարձակ ոգեշնչվողներից է նաև Gregory Porter-ը: Համարձակ, քանի որ կատարում է Cole-ի «Christmas Song»-ը:
[embed]https://youtu.be/0Qmf5fcHfyM[/embed]
«Carol Of The Bells»-ը ժանրի դասականներից: Երգը ստեղծվել է հեռավոր 1914թ.՝ ուկրաինացի Միկոլա Լեոնտովիչի կողմից: Ջութակահարուհի Lindsey Stirling-ը 2017թ. այն ներկայացրել է յուրովի: Թեպետ ինքս նման կատարումների սիրահար չեմ, բայց այս տեսահոլովակը տպավորեց:
[embed]https://youtu.be/EKkzbbLYPuI[/embed]
Եվ վերջինն այս թեմայով Sia-ն է, ով, կարծես, մասնագիտացել է տենական երգերի ոլորտում՝ շաբաթը մեկ նորը թողարկելով: «Candy Cane Lane»-ը բավականին հաջող է ստացվել:
[embed]https://youtu.be/ElmsIGT85tI[/embed]
Նախաբանում ռասիզմի թեմայով երգի մասին գրելիս նկատի ունեի ռեփեր Joyner Lucas-ի՝ «I’m Not Racist» համարձակ ու կուտակված ստեղծագործությունը: Կուտակված ասելով՝ նկատի ունեմ, որ Lucas-ը 7 րոպեներում բաշխել է մի տեքստ, որը կարծես շատերն են մտածել, բայց չեն համարձակվել բարձրաձայնել:
[embed]https://youtu.be/43gm3CJePn0[/embed]
Ռուսական երաժշտության այսօրվա պայմաններում, որտեղ Կիրկորովն ու Ստաս Միխայլովը երբեմն անմահ ու դոմինանտ են թվում, անչափ ուրախացնում է Mujuice-ի նման երաժիշտների ի հայտ գալը: Իսկական ու որակյալ այլընտրանք վերոհիշյալներին:
[embed]https://youtu.be/Jje6T4rimZc[/embed]
Դեկտեմբերի 22-ին Netflix-ում կհայտնվի նոր ֆիլմ՝ «Bright» անունով, որտեղ մարդկանց ու առասպելական արարածների աշխարհում կզարգանան իրադարձությունները: Բավականին լուրջ գովազդային արշավանքի շրջանակներում մեկը մյուսի ետևից լույս են տեսնում ֆիլմի սաունդրեքի տեսահոլովակները: Ի տարբերություն նախորդների՝ այս մեկն ինձ անտարբեր չթողեց:
[embed]https://youtu.be/o9zRQijCN5w[/embed]
Ինդի ռոքի սիրահարները գնալով շատանում են: Դրան են նպաստում նաև ժանրի նոր երգերն ու կատարողները: Նրանցից այս շաբաթ բացահայտեցի Mikky Ekko-ին՝ իր «Light The Way» երգով:
[embed]https://youtu.be/SXoI9H6uK3g[/embed]
Շաբաթվա իմ ֆավորիտն է SiR-ի և ScHoolboy Q-ի համատեղ աշխատանքը: «Something Foreign»-ը անհավանական փափուկ ու մեղմ ստեղծագործություն է, իսկ դաշնամուրի պարտիան փշաքաղեցնելու աստիճան գեղեցիկ:
[embed]https://youtu.be/yBxnEbDOE3U[/embed]