[ newmusic ] Անտիեվրատեսիլյան playlist. շաբաթվա չռաբիզ, ճաշակով ու օրիգինալ նոր երգերը

May 13, 2017

Շատ դժվար է եվրատեսիլյան «փառահեղ» երաժշտությունից հետո այլ բան լսել, հատկապես նոր ու բազմաժանր: Իսկ եթե լուրջ` մեծ սիրով ու ոգևորությամբ ձեզ եմ ներկայացնում այս շաբաթվա նոր երգերը: Սա կրկին այն դեպքերից է, երբ դժվարությամբ եմ երգերն ընտրել ու ֆիլտրել, որովհետև համաշխարհային աստղերը այս անգամ երես են տվել գրեթե բոլոր ժանրերի սիրահարներին:
Նախապես նշեմ, որ այս շաբաթ 3 ֆանտաստիկ տեսահոլովակ կա, բայց դրանց դեռ կհասնենք, իսկ հիմա սկսենք հին ու բարի Red Hot Chili Peppers-ով և նրանց նոր տեսահոլովակով` «Goodbye Angels»: Երգը վատը չէ. Կա խմբին բնորոշ հնչողություն, սակայն սովորականից մի փոքր ավելի փափուկ ու մեղմ:
http://youtu.be/txTqtm58AqM?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Գուցե ասեք, որ արդեն հոգնեցնում եմ Imagine Dragons-ով, բայց ես մեղավոր չեմ, որ խումբը շարունակում է գերպրոդուկտիվություն ցուցաբերել: Այս անգամ ևս, կարծում եմ, «Believer»-ի դրած նշաձողը չի գերազանցվել, սակայն «Whatever It Takes»-ը միանշանակ լսվող երգ է:
http://youtu.be/rGlEZpOVjGo?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Այդպես էլ մինչև վերջ չհասկանալով «Gangnam Style»-ի ֆենոմենի գաղտնիքը` հիթի սիրահարներին պարզապես ուզում եմ ներկայացնել PSY-ի նոր երգը` «I LUV IT»-ը: Տեսահոլովակում նկարահանվել է ևս մեկ անհասկանալի ֆենոմենի` վիրուսային «Pen Pineapple Apple Pen»-ի կատարողը:
http://youtu.be/Xvjnoagk6GU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Թեթև, լավ իմաստով մի փոքր էլ «պոպսա» երգ է ներկայացրել ամերիկացի Jaymes Young-ը: «Don’t You Know»-ն այն գործերից է, որոնց մասին իմաստ չկա երկար-բարակ խոսել կամ գրել: պարզապես միացնում ու թուլանում ես:  
http://youtu.be/_rA9o8k4-uA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Օսկարակիր Trent Reznor-ն ու Atticus Ross մի քանի շաբաթների ընթացքում նվագելու են հանրահայտ BanksyWalled Off Hotel հյուրանոցում, որը գտնվում է Բեթղեհեմում: «Green Lines»-ը գրվել է հատուկ այդ հյուրանոցում գտնվող դաշնամուրի համար: Ահա այսպիսի տարօրինակ, բայց գեղեցիկ տեղեկատվություն մի ստեղծագործության մասին, որն առաջին հայացքից չափազանց պրիմիտիվ է թվում, սակայն մի քանի անգամ լսելուց հետո չի թողնում պոկվել իրենից:
http://youtu.be/hxgaIodUpuw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եվս մեկ նոր երգ Pink Floyd-ի նախահայրերից մեկից` Roger Waters-ից: Ոչ մի ավելորդ բան: Ոչ մի միտում` ինչ-որ մեկին դուր գալու կամ չգալու: Իսկական Pink Floyd` թե՛ հնչողությամբ, թե՛ մթնոլորտով ու երգի խոսքերով: Այնպես որ, շնորհավորում եմ խմբի բոլոր երկրպագուներին, այդ թվում և ինձ:
http://youtu.be/gf7kMaurLZk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Իսկ հիմա անցնենք վերոհիշյալ ֆանտաստիկ տեսահոլովակներից առաջինին: MONATIK-ն հերթական անգամ ապացուցում է մի բան, որ վաղուց եմ նկատել. ուկրաինական հեռուստատեսությունն ու երաժշտական աշխարհը միշտ մեկ քայլ առաջ են ռուսականից` թե՛ ճաշակով, թե՛ որակով: «УВЛИУВТ»-ի միայն վերջին կադրերն ամեն ինչ արժեն, բայց մի շտապեք առաջ տալ երգը, քանի որ այն լսելու ու պարելու արժանի է:
http://youtu.be/xohaZFm-BzA?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Ֆանտաստիկներից երկրորդը ներկայացնում է Harry Styles-ը: Բոլորս էլ թե՛ տեսահոլովակներում, թե՛ ֆիլմերում տեսել ենք թռչող մարդկանց: Մի տեղ այդ տեսարանները ստացվել են լավ ու որակյալ, մեկ այլ տեղ այքան վատ, որ նույնիսկ կարելի է տեսնել թռչողի մեջքին ամրացված պարանը: Սակայն «Sign of the Times»-ում ամեն ինչ ուրիշ է ու ինձ համար աննախադեպ: Բացի աննկարագրելի գեղեցիկ ու էսթետիկ կադրերից, թռչելու տեսարաններն այնպես են նկարահանած, որ չեմ նախանձում ակրոֆոբներին: Ինքս մի քիչ այդպիսին լինելով` պետք է խոստովանեմ, որ պահի տակ ոտքերս թուլացան բարձրության վախից: Մի խոսքով` հրաշք տեսահոլովակ համահունչ երգով:
http://youtu.be/qN4ooNx77u0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Եվ ֆանտաստիկներից երրորդը` alt-J - «In Cold Blood»: Եթե հետևում եք իմ սյունակին, երգը պետք է որ արդեն լսած լինեք: Սակայն տեսահոլովակն, ըստ իս, նոր խոսք է այս ասպարեզում: 4 րոպե 23 վայրկյան հետևում ենք մի մկան պատմությանը, որը լրացվում է լեգենդար Iggy Pop-ի կարդացած տեքստով: Տպավորությունը չփչացնելու համար` տեքստս չեմ շարունակի ու կառաջարկեմ պարզապես դիտել:
http://youtu.be/rP0uuI80wuY?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn