[newsex] Արդյո՞ք պետք է կառավարությունը օրենք ընդունի սեքսուալ հարաբերությունների մասին

January 24, 2017

Կալիֆորնիան վերածվել է շատ կարևոր և նույնիսկ պատմական իրադարձությունների կիզակենտրոնի: Նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է «Yes means yes» անվանումով գեղեցիկ օրենքը, որը կոչված է նոր ձևով կանոնակարգել սեքսուալ հարաբերությունները ուսանողների շրջանում:
Այսուհետև բոլոր ուսանողները ուսանողական հաստատություններում սեքսից առաջ պետք է  անհրաժեշտ ձևով տան իրենց համաձայնությունը. դասական՝ վերբալ ձևով «այո»-ն, կամ «կոշտ, գիտակցված և ինքնակամ համաձայնությամբ»: Այդ օրենքում նշվում է նաև, որ անլրջմիտ, քնած և անգիտակից իրավիճակներում տված  համաձայնությունը օրենքի իրականացում չէ: Շարունակելով միտքը, ստացվում է, որ բոլոր նախապատրաստական քնքշանքները դեռ սեռական հարաբերություն ունենալու հիմք չեն: Համաձայն օրենքի, զուգընկերը պետք է հստակ պատասխանի, ցանկանու՞մ է սեռական հարաբերություն ունենալ, թե ոչ: Առանց նման հստակ պատասխանի, բոլոր այդպիսիս հարաբերությունները՝ սկսած քնքշանքներից, կդիտարկվեն շահախնդրություն, իսկ սեռական հարաբերությունը՝ բռնաբարության փորձ:
Որքան էլ այս օրենքը  մարդկանց թվա, թե վայրենիների համար է, բայց այն իզուր չի ստեղծվել: Երբ Կալիֆորնիայի սենատոր Քեվին Դե Լեոնը հրապարակեց ռեզոնանսային օրենքը, նա օգտվել է շատ հակասական «բռնաբարության մշակույթ» տերմինից, որը, սակայն, հիանալի բացատրում է գործի բնույթը: Պատմական խնդիրը նրանում է, որ ամերիկյան ուսումնական հաստատություններում բարձր կորսեցիների կողմից սեքսուալ բռնաբարության դեպքերը ցածր կուրսեցիների նկատմաբ սովորական երևույթ են դարձել, որի հետ չեն համակերպվում հենց ուսանողները, առավել ևս կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Կառավարության տվյալներով, ամեն տարի Կալիֆորնիայի համալսարաններում յուրաքանչյուր 5-րդ ուսանող ենթարկվում է սեքսուալ բռնաբարության:

Խնդիրն այն է, որ այդպիսի դեպքերը շատ դժվար է դառնում բացահայտել նույնիսկ դատական քաշքշուքների ընթացքում: Խախտումները, որոնք թույլ են տրվել նմանատիպ գործերի հետաքննության ժամանակ, երկրի տասնյակ համալսարաններում են հայտնաբերվել: Լայն տարածում է գտել հետևյալ կործանարար միտքը. «եթե կնոջը սեռական ակտի չեն հակել վառ արտահայտված բռնության միջոցով, ապա դա բռնաբարություն չէ»:
Ընդհանրապես, պետք է ասել, որ հարցը երկար պատմություն ունի, որի մի մասը նկարագրված է Sex and Punishment գրքում: Այս նոր օրենքով կառավարությունը փորձում է վերջ դնել դատական տարակարծություններին և հստակություն մտցնել ուսանողների սեքսուալ հարաբերություններում:
Իրերի այսպիսի վերադասավորման հանդեպ առաջին ռեակցիան տղամարդկանց բողոքներն էին: Հիմա արդեն կանայք չեն քաղաքական կարգախոսներով ելույթներ ունենում, այլև տղամարդիկ, ովքեր համարում են, որ կդառնան այդպիսի իրավական համակարգի զոհ: Կենցաղային մակարդում այս ամենը հենց այդպես է, այդ պատճառով The Guardian-ի լրատվական հոդվածին մարդիկ այսպես են արձագանքնել. «Իսկ եթե երկուսն էլ խմած են և իրավական անկյունից ոչ ոք էլ ունակ չէ համաձայնությա՞ն: Այս ամենը հիմարություն է»:
Տղամարդկանց ազգային կոալիցայի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սեքսուալ հարաբերությունները այդ կերպ կառավարելը հեշտ չի լինի: «Աղջիկները կարող են չարաշահել օրենքը և ժխտել, որ համաձայնվել են սեռական ակտ ունենալ»: Նրանք նաև հիեշցնում են, որ կանայք նաև ամաչկոտ են, և չնայած ցանկությանը, միշտ չէ, որ պատրաստ են զուգընկերոջը բացահայտ կերպով ասել այո:
Նախատեսվում է, որ օրենքը հետագայում կվերաբերի նաև Ամերիկայի բոլոր քաղաքացիներին: Եվ քանի դեռ ուսանողները և իրավապաշտպանները պարզաբանում են, թե ովքեր կարող են դառնալ նման իրավիճակների զոհ, newmag-ը հարցում է պատրաստել իր ընթերցողների համար: Մեզ հետաքրքիր է իմանալ, թե մեր ընթերցողները ինչ են մտածում այս օրենքի մասին: