Սկանդալային հայր, բայց լավ գործակալ. ո՞վ է Նեյմար Սանթոսը և ինչպես իր երեխային դարձրեց թոփ աստղ

January 14, 2020

Մամուլը նույնպես թիրախավորել է Նեյմար Սանթոսին, որը ֆուտբոլիստի գործակալն է, սակայն անցած գիշեր Նեյմարը լուսանկար հրապարակեց՝ այդպես լրագրողներին եւ ֆուտբոլային հանրությանն ակնարկելով, որ վստահում է հորը:
[embed]https://www.instagram.com/p/B7PTgQrAzAL/[/embed]

-Միայն մի մարդ կա, որ մեծ ազդեցություն ունի ինձ վրա, հայրս է: Նրա ազդեցությունն ինձ վրա շատ ա վելի մեծ է, քան որևէ մեկինը կամ որևէ այլ բանինը:

Սա մեջբերում է newmag-ի հրատարակած «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը. Նեյմար» գրքից: Այնտեղ բրազիլացի ֆուտբոլիստը պատմում է իր սկանդալային տրանսֆերների մասին, որոնք անցել են հոր ձեռքի տակով: Ինչպես Սանթոսից գնաց Բարսելոնա, Բարսելոնայից՝ Պարի Սեն Ժերմեն: Ինչպես այդ ընթացքում ստեղծեց անձնական բրենդն ու ինստագրամում դարձավ պահանջված գովազդային դեմք: Ի դեպ, 2020-ի հունվարի դրությամբ՝ գովազդային մեկ գրառման համար նա ստանում է 425 հազար ֆունտ:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում