Օրինակելի ամենագնաց. «Nissan X-Trail»-ի հաջողության բանաձևը

September 15, 2015

Երբ խոսք է բացվում ամենագնացների մասին, շատերն առաջին հերթին մտածում են ճապոնական առաջատար մոդելների մասին: Որոշ առումով իկոնիկ դարձած «Nissan X-Trail»-ը սկսել է արտադրվել 2000 թ. և հասցրել է նվաճել շատերի սրտերը առաջին հերթին իսկական արտաճանապարհայինին բնորոշ հուսալիության, ընթացային որակների և բրուտալ արտաքինի շնորհիվ: 2007 թ. ստեղծված ավտոմեքենայի երկրորդ սերունդը հավատարիմ է մնացել նույն գաղափարախոսությանն ու արժեքներին՝ դառնալով այս դասի մեջ առավել ճանաչված արտաճանապարհայինը:
Nissan X-Trail
«Nissan X-Trail»-ի երրորդ սերունդը տուրք է տվել «Նիսսանի» նոր կորպորատիվ ոճին ու գլոբալ գաղափարախոսությանը, որն արտահայտվում է «Ոգեշնչող նորարարություններ» կարգախոսով և արտացոլվում է մոդելային շարքի նոր արտաքին լուծումներում:
Առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ մոդելին նախկինում բնորոշ ուղիղ և կտրուկ գծերը փոխարինվել են ավելի սահուն լուծումներով: Այդ ոճին քիչ թե շատ ծանոթ ավտոսիրողներն անմիջապես կճանաչեն իսկական «Nissan»-ը: Սակայն հարց է ծագում՝ այն կարողացե՞լ է պահպանել իր նախորդի բոլոր առավելությունները: