Միակ ճշմարիտ սերը՝ ամերիկացին ամուսնացել է շաուրմայի հետ (ֆոտոշարք)

July 17, 2015

ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկո քաղաքից գրող Դեյվիդ Սիկորսկին պսակադրություն է բեմադրել շաուրմայի հետ: Դեյվիդն անգամ ավանդական ամուսնական ֆոտոսեսիա է կազմակերպել ու տեղադրել համացանցում: Գրող Սիկորսկին իր քայլը բացատրել է նրանով, որ հոգնել է ռոմանտիկ լուսանկարներից, որոնք սոցցանցերում հրապարակում են իր ընկերները` ստանդարտ սիրային տեսարաններով: Ի նշան բողոքի, նա նմանատիպ շարք է ներկայացրել, որում երկրորդ կեսի փոխարեն շաուրման է: