The Look of You. PANDORA-ն ընդգծում է յուրաքանչյուր կնոջ ուրույն ոճը

September 1, 2016

Համագործակցելով աշխարհահռչակ ոճաբանների՝ Կառոլինա Իսսայի, Միքայելա Էրլանգերի և Ռեբեկա Կորբին-Մուրեյի և աշխարհի տարբեր ծայրերի կանանց հետ, PANDORA-ն բացահայտում է, թե ինչպես կարելի է «The Look Of You» տեսք ստանալ PANDORA Աշուն 2016 հավաքածուի միջոցով: Այս արշավը նպատակ ունի ցույց տալու, որ կանանց անձնական ոճը նրանց ներաշխարհի արտացոլումն է և PANDORA զարդերը ստեղծված են յուրաքանչյուրի անհատականությունն ընդգծելու համար:
 
http://www.youtube.com/watch?v=a1i3pApjqFc
Էքսպերիմենտալ փաստագրական ֆիլմում համաշխարհային ոճաբանները ծանոթանում են մի կնոջ՝ Էլլայի հետ, ով որոշ անձնական փաստեր է ներկայացնում իր մասին: Հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ ոճաբանները պետք է ոճային հագուստի և PANDORA Աշուն 2016 հավաքածուի զարդերի միջոցով ներկայացնեն տվյալ կնոջ բնավորությունը և անհատականությունը:
Ըստ Կառոլինա Իսսայի՝«անհատական ոճը հնարավորություն է տալիս կանանց արտահայտել և ներկայացնել իրենց յուրօրինակ ներաշխարհը ողջ աշխարհին: Զարդերը հիանալի տարբերակ են ոճը ընդգծելու համար, քանի որ տարբեր համադրությունների միջոցով կարելի է ստեղծել բազմաթիվ անհատական կերպարներ»:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՃԱԲԱՆՆԵՐԸ
Կառոլինա Իսսա
Բրիտանական նորաձևության մարմնացում հանդիսացող Կառոլինա Իսսան ունի կանադական, չինական և իրանական արմատներ: Մասնագիտացված լինելով մանրածախ առևտրի և կառավարման խորհրդատվության մեջ՝ Կառոլինան բրիտանական նորաձևության մեջ ոճի մարմնացում է: Նա Because առցանց ամսագրի նորաձևության տնօրենն է: 
Կառոլինա Իսսայի ոգեշնչման աղբյուրներն են հանդիսանում նորաձևության ամսագրերը, մոդելային շոուները և տարատեսակ մարդիկ:
Ռեբեկա Կորբին-Մուրեյ
Լինելով նորաձևության մեկնաբան և խորհրդատու՝ Ռեբեկան բազմաթիվ համաշխարհային աստղերի ոճաբանն է: Ռեբեկան կարողանում է հեշտությամբ հասկանալ մարդկանց ներաշխարհը, ստեղծել անհատական յուրատիպ կերպարներ, ինչի շնորհիվ նա աշխատում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Լիլի Ջեյմսը, Ջեննա Քոլմենը, Սոֆի Թըրները և Էմմա Ուոթսոնը:
Ռեբեկա Կորբին-Մուրեյի ոգեշնչման աղբյուրներն են հանդիսանում հին ֆիլմերը և դերասանները, սոցիալական ցանցերը, ճանապարհորդությունը և շրջապատող էլեգանտությունը:
Միքայելա Էրլանգեր
Համաշխարհային աստղերի ոճաբան Միքայելայի ստեղծած կերպարները շատ հաճախ հայտնվում են մրցանակաբաշխությունների լավագույն հանդերձանքների ցուցակի մեջ: Նրա ստեղծած կերպարները համադրում են քմահաճությունը և գեղեցկությունը: Միքայելան թրենդային և յուրօրինակ կերպարներ է ստեղծում այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են՝ Լուպիտա Նյոնգոն, Միշել Դոկերին, Օլիվիա Մունը և Վայնոնա Ռայդերը:
Միքայելա Էրլանգերի ոգեշնչման աղբյուրներն են հանդիսանում արվեստը, ճանապարհորդությունը, ֆիլմերը, տարբեր մշակույթները, իրեն շրջապատող մարդիկ, տվյալ պահի զգացմունքները և տրամադրությունը:
www.time.am

PANDORA-Ի ՄԱՍԻՆ

Հայտնի լինելով իր ձեռակերտ, ժամանակակից և մատչելի զարդերով՝ PANDORA-ն ներկայացնում է բարձրորակ նյութերից պատրաստված բազմազան զարդեր: Ոգեշնչելով կանանց արտահայտել իրենց անհատականությունը և անձնական ոճը՝ PANDORA-ի ոճային և կանացի զարդերը հնարավորություն են տալիս հավերժացնել կյանքի անմոռանալի պահերը: PANDORA-ի յուրահատուկ զարդերը,  որոնք համադրում են ավանադական վարպետությունը ժամանակակից տեխնոլոգիայի հետ, վաճառվում են ավելի քան 100 երկրներում, 1,900 PANDORA խանութ-սրահներում և 8,900 վաճառակետերում: PANDORA-ն հիմնադրվել է 1982 թվականին Կոպենհագենում, որտեղ այժմ աշխատում են ավելի քան 17,800 մարդիկ: 2015 թվականին, PANDORA-ի ընդհանուր հասույթը կազմել է 16.7 բիլիոն դանիական կրոն (մոտավորապես 2.2 բիլիոն եվրո): Ավելին իմանալու համար այցելե՛ք www.pandoragroup.com կամ www.pandora.net: