Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

November 6, 2017

Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։  
Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։  Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։ Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր: