[ Ֆոտո-լայֆհաք ] 15 խորհուրդ սկսնակ լուսանկարիչների համար

September 3, 2016

Քանի որ ինքս էլ սկսնակ լուսանկարիչ եմ և օրվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ խորհուրդներ ու քննադատություններ, առանձացրել եմ դրանցից լավագուն 15-ը, որոնք միշտ օգնում են և միշտ ձեռքի տակ են:


  • Երբեք մի լուսանկարեք փառքի, ճանաչման կամ եւ մեկ «լայքի» համար: Ճանաչումը գալիս է որակյալ լուսանկարներով: Լավագույն լուսանկարչական տեխնիկան այն է, որն ունեք հիմա ձեր ձեռքի տակ: Վատ լուսանկարներ անում եք դուք, այլ ոչ ձեր տեսախցիկը

  • Լավ տեխնիկան դեռ երաշխիք չէ, որ դուք լավ լուսնակարներ կստանաք: Տեսախցիկի հետևում լուսանկարիչն է կանգնած:

  • Լավ նախապատրաստվեք սպասվելիք նկարահանմանը: Երբեք մի մոռացեք գիշերը լիցքավորել մարտկոցը: Եթե այդ մասին հիշեք առավոտյան, շատ ուշ կլինի:

  • Ծանոթություններ և լավ կապեր հաստատեք ձեր պոտենցիալ գործընկերների (լուսանկարիչներ, մոդելներ) հետ:

  • Մի' գերագնահատեք ձեզ:

  • Մի համեմատվեք այլ լուսանկարիչների հետ ոչ լավագույն և ոչ էլ վատագույն հատկանիշներով:

  • Ստեղծեք ձեր ոճն ու ընտրեք ձեր ուղղությունը: Մի կրկնօրինակեք:

  • Հետևեք «Ոսկե հատման» կանոնին:

  • «Լավ լուսանկար է» գնահատականն իսկապես լավ լուսանկարին՝ բացառված է

  • Եթե Ձեզ գովում են, ասեք շնորհակալություն, ոչ ավելին:

  • Միշտ նկարեք RAW ֆորմատով:

  • Լուսանկարելիս հիշեք՝ Դուք չունեք նույնիսկ crop-ի իրավունք:

  • Տեսախցիկը մաքուր պահեք:

  • Եթե որևէ ֆոտոնախագծի միտք ունեք, սակայն ունեք նաև մտավախություն, որ այն չի ստացվի, այնուամենայնիվ, իրականացրեք այն, փարատեք կասկածները:

  • Լուսանկարեք ամեն օր և ամբողջ օրը: