[Ֆոտոռեպորտաժ] Newmag-ը` Փյունիկ ճամբարի հատուկ հյուր

August 11, 2022

Այս weekend-ին Newmag-ին հրավիրել էին Հանքավան՝ Փյունիկ ճամբար: 2015 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն անցկացնում է «Միասնության ուժը» խորագրով ուսանողական-երիտասարդական հավաք, որը տեղի է ունենում Հանքավանի Պոլիտեխնիկ մարզաառողջարանային ճամբարում: Ինչու էր այս տարի Newmag-ն ուսանողական ճամբարում հատուկ հյուր և պանելային ինչ քննարկման ենք մասնակցել՝ ֆոտոռեպորտաժում:

Արդեն 7 տարի ամռանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Փյունիկ ճամբարում է հավաքում հարյուրավոր ուսանողների՝ ՀՀ և ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Այս տարի ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցում էր 200 ուսանող: Օգոստոսի 5-ից մինչև 10 նրանք ակտիվ մասնակցել են մարզական, մշակութային, ինտելեկտուալ միջոցառումների, ինչպես նաև կրթական ու գիտական թեմաներով պանելային քննարկումների:

 

Հայաստանի դրոշի գույներին համապատասխան՝ ճամբարականները բաժանվել էին երեք ճակատի, որոնք  կրում են Վիկտոր Համբարձումյանի, Շառլ Ազնավուրի, Արկադի Տեր-Թադևոսյանի անունները:

 

Ազնավուրի անունը կրող ճակատի պանելային քննարկման հատուկ հյուրերն էին Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը: Քննարկման ամենաակտիվ մասնակցի համար հրատարակչությունն ուներ անակնկալ՝ Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը: