Ծոցագրպանի թաշկինակ կրելու արվեստը. Դասեր «Pitti Uomo»-ից

November 11, 2015

Աշունը տարատեսակ պիջակներ կրելու լավագույն ամիսն է: Իսկ ինչպե՞ս այդ պիջակները դարձնել հետաքրքիր, ավելի էլեգանտ կամ պարզապես նորովի մատուցել: Այս հարցում մեզ կօգնի փոքրիկ, բայց շատ արտահայտիչ մի աքսեսուար: Խոսքը ծոցագրպանի թաշկինակի մասին է:
«Փաշե» թաշկինակը չպետք է լինի նույն կտորից, ինչ փողկապը, այլ պետք է լրացնի այն: Եթե փողկապ չեք կրում, կարողեք ավելի ակտիվ նշանակություն տալ թաշկինակին և գույնով համապատասխանեցնել մյուս աքսեսուարներին, օրինակ՝ գուլպաներին կամ թևնոցներին:
Ծոցագրպանի թաշկինակը ծալելու մի քանի տարբերակներ կան, որոնց միջոցով կարող եք այս աքսեսուարը ավելի արտահայտիչ կամ, հակառակը, համեստ դարձնել:
Ոճային նոթեր 86-րդ «Pitii Uomo»-ից





Ամենաէլեգանտները ծոցագրպանի «կոմպոզիցիային»` թաշկինակին ավելացնում են նաև բուտոնիեր, գրիչ կամ ակնոց, բայց դա արդեն «բարձրագույն մաթեմատիկա» է: Մի խոսքով, դիմե´ք էքսպերիմենտների և     ստեղծագործե´ք՝ Ձեր կոստյումը դարձնելով ավելի հետաքրքիր: