Պոլիամորիա․ Գլխավոր հարցերի պատասխանները ոչ մոնոգամ սիրո մասին

November 24, 2017

Ի՞նչ է պոլիամորիան


Կան տարբեր բացատրություններ, որոնք հիմնականում այս միտքն են պարունակում։
Պոլիամորիան ցանկությունն է լինել ինտիմ հարաբերությունների մեջ մեկից ավելի մարդկանց հետ: Պետք է լինի համաձայնություն, որ բոլոր կողմերը բաց և տեղեկացված կլինեն ամեն ինչի մասին։

Դուք երբևէ երկու մարդու միանգամից սիրահարվե՞լ եք և չե՞ք կարողացել ընտրել նրանցից մեկին։ Եթե այո, ապա կհասկանաք։

Ո՞րն է պոլիամորիայի և դավաճանության միջև տարբերությունը


Առաջին հերթին, այդպիսի հարաբերություններում մարդիկ գիտակցաբար են ներգրավվել։ Որևէ մեկը չի խախտում համաձայնությունը, չի ստում և չի թաքնվում։
Առողջ պոլիամորիական հարաբերություններին սովորաբար բնորոշ է փոխադարձ հարգանքը և թափանցիկությունը մասնակիցների միջև։
Միևնույն ժամանակ զուգընկերները կարող են որոշակի սահմանափակումներ մտցնել և համաձայնություն կնքել։

Ինչպիսի՞ն են լինում պոլիամորային հարաբերությունները


·         V լատինական տառը նշանակում է իրավիճակ, երբ մի մարդ հանդիպում է երկուսի հետ, որոնք որևէ կերպ կապված չեն միմյանց հետ։
·         Եռանկյունի․ երեք մարդ, ոնորքն հանդիպում են իրար հետ։
·         Քառակուսի․ չորս մարդ, որոնք հարաբերությունների մեջ են։ Հաճախ, բայց ոչ պարտադիր, «քառակուսու» մեջ են հայտնվում նաև երկու առանձին զույգ։
·         Խումբ․ 4-ից ավելի զույգ, որոնք միմյանց հետ հարաբերությունների մեջ են
·         Բաց ամուսնություններ կամ հարաբերություններ․ զույգ, որոնցից յուրաքանչյուրը միմյանցից առանձին հանդիպում են այլ մարդկանց հետ։
·         Սոլո․ մարդ, որը հանդիպում է մի քանի մարդկանց հետ, բայց մեծ կարևորություն չի տալիս այդ հարաբերություններին և չի ձգտում ապրել մեկի կամ մի քանիսի հետ։
·         Հիերարխիկ պոլիամորիա․ նախկին իրավիճակին հակառակը․ մարդը առանձնացնում է «առաջնային» հարաբերություններ (կարող է ներառել մտերմության բարձր մակարդակ, համատեղ ապրել, ընդհանուր բյուջետ) և «երկրորդական»։ Միևնույն ժամանակ, «երկրորդական» զուգընկերը ոչ պակաս կարևոր չէ, բայց զբաղեցնում է ավելի քիչ տեղ մյուսի համեմատ։
Իհարկե, բոլոր դասակարգումները պայմանական են․ մարդիկ իրենք են սահմանում կանոնները և հարաբերությունների ձևը։ Գլխավորը, որպեսզի կայանա դրա մասին խոսակցությունը։ Քանի դեռ զուգընկերոջ հետ չեք քննարկում, թե հստակ ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում, չեք կարող մինչև վերջ միմյանց հանդեպ վստահ լինել։

Խանդի մասին


Պոլիամորիայի միֆերից մեկն է․այսպիսի հարաբերություններում խանդ չկա։ Իհարկե, այն հայտնվում է, չնայած ոչ բոլորի և ոչ միշտ։
Օրիանկ, զուգընկերներից մեկը կարող է խանդել, որ նորեկը կարող է հարաբերություններում գերակա դիրք զբաղեցնել։ Այդպիսի իրավիճակում կարևոր է, որ նոր կանոններ չսահմանելը, այլ զբաղվել խանդով, հասկանալ դրա պատճառները և իրավիճակը հանդարտացնելու լուծումներ գտնել։
Եթե խանդը և խանգարումներն անընդհատ են, կարող է նշանակել, որ այդ մարդուն չեն համապատասխանում բաց հարաբերությունները, առնվազն կյանքի մի էտապում։ Չնայած, պատճառները կարող են և լինել հոգեբանական։
Ամեն դեպքում, խանդի զգացումը հատուկ է շատ մարդկացն։ Եվ եթե այն հայտնվում է, պետք չէ դրանից վախենալ, պետք է այն հետազոտել։


Կարդացեք նաև․



Ինչպե՞ս հասկանալ, որ ձեզ համապատասխանում է պոլիամորիան


Կան շատ պատճառներ, թե ինչու է մարդկանց գրավում բաց հարաբերությունը։ Ահա դրանցից մի քանիսը․
·         Մարդը խորը զգացմունքներ կամ կիրք է տածում մի քանի մարդկանց հանդեպ միաժամանակ և ցանկանում է ազատորեն արտահայտել այդ զգացմուքները։
·         Մարդը թույլ է տալիս, որպեսզի հարաբերությունները զարգանան համապատասխանաբար, և չի սահմանափակում դրանք
·         Մարդու համար նորմալ է մի քանիսի հետ սեքսուալ հարաբերությունները, որքան ընկերությունը մի քանի մարդկանց հետ
·         Մարդը ձգտում է ռոմանտիկ և սեքսուալ հարաբերությունների նոր ձևեր փորձել և հասկանում է, որ մի զուգընկերը չի կարող բավարարել նրա բոլոր ցանկությունները
·         Մարդը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները, բայց չի ցանկանում խաբել զուգընկերոջը
·         Մարդը պարզապես մտածում է, որ սա «Սա հրաշալի է», երբ առաջին անգամ  լսում է պոլիամորիայի մասին։
Եթե կարդալով հասել եք մինչև այստեղ և մտածում եք, որ վերևում նկարագրվածը համապատասխանում է ձեզ, ապա կարող եք անցնել գործի։ Եթե չգիտեք, ինչպես վերաբերվել ընթերցվածին, նույնպես լավ է։ Ընդհանրապես նորմալ է անհամարձակությունը և վախը, երբ մտածում եք պոլիամորիայի մասին, որպես կյանքում շրջադարձի։ Ամեն դեպքում շրջադարձը բավականին կտրուկ է։ Մտածեք, ամեն ինչ հասկացեք և մի շտապեք․ «Կոպիտ մոնոգամիայից» մինչև «ինչ ասես» ճանապարհին բազմաթիվ կանգառներ կան։

LIFEHACKER