Նոր հետազոտություն. Աղքատներն ավելի են աղքատանում

February 11, 2017

Փետրվարի սկզբին մի խումբ տնտեսագետներ, որոնցից մեկը բեսթսելեր «Կապիտալը XXI դարում»-ի հեղինակ Թոմա  Պիկետն է, հրապարակել են վերլուծություն անհավասարության մասին: Նրանք կարողացել են հաստատել Պիկետի թեզը այն մասին, որ համաշխարհային տնտեսության աճը ոչ բոլոր երկրներում է հանգեցնում կյանքի որակի բարելավմանը:

Ո ՞Վ Է ԹՈՄԱ ՊԻԿԵՏԻՆ


Ֆրանսիացի տնտեսագետը դարձավ աշխարհահռչակ, երբ հրապարակեց «Կապիտալը XXI դարում» գիրքը`  ֆրանսերենով 2013 թ, իսկ անգլերենով` 2014թ.: Այն միանգամից դարձավ բեսթսելեր և անհավասարության թեման դարձրեց համաշխահային մամուլի հեդլայներ:
Պիկետին ցույց տվեց, որ հարուստներն ավելի են հարստանում և այն էլ արագ տեմպերով, և այդ ընթացքում սոցիալական անհավասարությունը ավելի է խորանում: Տնտեսագետը կարծում է, որ դա լուրջ խնդիր և սպառնալիք է ընդհանուր բարեկացության համար: Հարստանալով` հասարակության ամենաապահով խավը նվազեցնում է ներդրումները արտադրության ոլորտում, ապրում է ստացած շահաբաժինների հաշվին:
Հետևաբար, ըստ Պիկիտեի, անհրաժեշտ են մեխանիզմներ փողը հարուստներից պակաս ունեվորներին փոխանցելու համար, օրինակ, պրոգրեսիվ հարկ կամ շքեղության հարկ:

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՊԻԿԵՏԻԻ ԳԻՐՔԸ


Արդեն մի քանի տարի է Պիկետին և մյուս տնտեսագետները հավաքում են տվյալների բազա WorldWealth&Income (Աշխարհի հարստությունը և եկամուտը): Այն հնարավորություն է տալիս ձեռքի տակ մշտակես ունենալ ցուցանիշներ վերլուծությունների համար: Գրաֆիկներից մեկը նվիրված է հասարակության ամենաաղքատ խավի եկամուտներին:
Վերջին տասնամյակում Միացյալ նահանգներում ամենաանապահով մարդկանց կեսի (50%) տեսակարար կշիռը կրճատվել է ամերիկացիների ընդհանուր եկամուտների կաթսայում: Այդ պատկերն է նաև Չինաստանում, որտեղ արդյունաբերության և տնտեսության աճը ավելացրել են անդունդը սոցիալական տարբեր խավերի միջև:
ԱՄՆ-ում բնակիչների եկամուտները 1978-2015թթ. ավելացել են 59%: Ընդ որում 10% ամենահարուստների մոտ այդ ցուցանիշն աճել է 115%, իսկ ամենաաղքատ 50% -ի մոտ եկամուտները նույնիսկ նվազել են 1%:

Աղբյուրն` այստեղ