Բարձրաշխարհիկ ընծայադարան. Ի՞նչ նվերներ է ստացել նախագահ Սարգսյանը արտասահմանցի գործընկերներից

August 5, 2016

Երկրի առաջնորդները միմյանց հյուր դատարկաձեռն չեն գնում: Հյուրընկալության կանոններն այստեղ այլ են, մեկ տուփ կոնֆետով նախագահին հյուր չես գնա: Oրինակ, Տոկիոյի քաղաքապետը Վաշինգտոնին 1909-ին նվիրեց 20 բալենի:  ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլիամ Տաֆտը դրանք տնկեց Պոտոմակ գետի ափին: ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը 1802-ի ամանորին նվեր ստացավ 300 կգ պանրի գլուխ: Իրականում նվերը բապտիստ-հանրապետականների բողոքի նշանն էր: Ջեֆերսոնը, որը երբեք չէր ընդունում անվճար նվերներ, պանրի համար վճարեց 200 դոլար: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ամենատպավորիչ նվերներից մեկը փորագրված դեղձի կորիզն էր: Գլուխգործոցի մի կողմում  նախագահի դիմանկարն էր, մյուսում փորագրված էր Սուրբ Քրիստոֆերի պատկերը: 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կոլումբիայի նախագահ Ուգո Չավեսից նվեր ստացավ մեկ տարա բանանի մուրաբա, կակաո և շոկոլադ: Երկու տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը Ուգո Չավեսին նվիրեց 3-ամսական ռուսական տերիերի ձագ: Ոչ պաշտոնական ցեղատեսակն անվանում են Ստալինի շուն, քանի որ այն խաչասերվել է ԽՍՀՄ-ում:
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ստացած բոլոր նվերները, անկախ արժեքից, հաշվառվում, պահվում և ցուցադրվում են նախագահական նստավայրի նվերների թանգարանային հատվածում:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նվերները նախագահ Սարգսյանին
Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ) ժամանակաշրջանի հազվագյուտ պղնձե մետաղադրամներ՝ կես խալկ և մեկ խալկ անվանական արժեքով։Նվերներ` ա յ լ ե ր կ ր ն ե ր ի ա ռ ա ջ ն ո ր դ ն ե ր ի ց
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի. Ազգային զարդանախշերով հուշանվեր սպասք
Լուսանկարները՚ Դավիթ Հակոբյանի