5 առասպել private banking-ի վերաբերյալ. ի՞նչն են վտանգում խոշոր կապիտալները

September 18, 2017

Առասպել №1. Ավանդները պաշտպանում են գնաճից:
Որպես կանոն ունևոր, հարուստ հաճախորդների գլխավոր նպատակն է պահպանել իրենց կապիտալը: Նրանք իրենց առաջ խնդիր չեն դնում տարին 30-50% եկամուտ ստանալ տոկոսադրույքներից: Այդպիսի պահպանողական հաճախորդների համար փողի պահպանման լավագույն եղանակը բանկային ավանդներն են:
Այս պահին, օրինակ, Ռուսաստանում, դոլարային ավանդների տոկոսները 1-2% միջակայքում են, իսկ ռուբլով ավանդներինը` 6.7%: Սա ընդամենը մի փոքր է գերազանցում գնաճի պաշտոնական մակարդակը:
Եվրոպական բանկերում նույնպես ավանդային եկամուտները հազվադեպ են գերազանցում 1%, այն պարագայում, երբ 2016թ. արդյունքներով Եվրոգոտում գնաճը կազմել էր 1.2%: Իհարկե, եթե հաշվին եղած գումարը չնչին է, գնաճի նույնիսկ բարձր ցուցանիշը որևէ դրամատիկ էֆեկտի չի հանգեցնի: Սակայն խոշոր գումարների տերերը մտածելու տեղ շատ կունենան:Օրինակ, եթե եվրոպական բանկում ավանդային հաշվին $50 մլն դնեք տարին 1% տոկոսադրույքով, գնաճի պատճառով  տարին $100 հազար կկորցնեք:
Առասպել №2. Բոլոր ավադները ապահովագրված են:
Ռուսական ավանդային ապահովագրության համակարգը երաշխավորում է երկրի ավելի քան 90% ավանդները: Սակայն, ցավոք, երաշխիքները վերաբերում են միայն համեմատաբար փոքր ավանդներին. համակարգը փոխհատուցում է մինչև 1,4 մլն ռուբլի:
Եվրոպական բանկերում փոխհատուցման շեմը կազմում է $ 100,000: Եթե հաշիվը կազմում է 5 մլն դոլար, ապա Եվրոպայում ապահովագրությունը կվերադարձնի կապիտալի 2%, իսկ Ռուսաստանում` 0.5%:
Այսինքն, քիչ թե շատ մեծ կապիտալ ունեցողների համար միակ երաշխիքը մնում է վարկային կազակերպության հեղինակությունը: 



Բիզնեսի թեմաներով գրել ենք նաև.



Առասպել №3. Բանկերը պահում են ձեր գաղտնիքները
2017 թվականից ԵՄ երկրները սկսել են աշխատել հարկային տվյալների փոխանակման համակարգի շրջանակներում և պարտավորվել են տրամադրել ամբողջական ֆինանսական տեղեկատվություն իրենց բնակիչների մասին: «Բանկային գաղտնիքը մեռած է», - մեկնաբանելով նորարարությունները` խոստովանել է եվրոպական հանձնակատար Ալգիրդաս Շեմետան: Ռուսաստանը մտադիր է միանալ փոխանակման համակարգին 2018 թվականին:
Խոշոր բանկային հաշիվների սեփականատերերը հեշտությամբ կարող են գրավել հարկային մարմինների ուշադրությունը, նաև այլ բանկերի վաճառքի ստորաբաժանումների աշխատակիցների, ռիելթորների կամ շքեղ ապրանքներ վաճառողների ուշադրությունը:
Առասպել №4. Բանկերը ինքնուրույն են ստեղծում իրենց շահույթը
Ոչ ոք փող չի տպել իր հաճախորդի համար, բոլորն էլ վաստակում են այն շուկայում: Բանկերը, ինչպես ակտիվների կառավարիչները, ստանում են իրենց շահույթը` ներդրում անելով տարբեր նախագծերում և արժեթղթերում: Հաճախ վարկային կազմակերպությունները հանդես են գալիս որպես ներդրումային ընկերությունների հաճախորդներ:
Խոշոր բանկերի կառավարիչները ընդհանուր առմամբ օգտվում են ստանդարտ գործիքներից:  Նույնիսկ խոշոր հաճախորդների կապիտալը նրանք ներդնում են բաժնետոմսերում, պարտատոմսերում, տարբեր ֆոնդերում:
Այսինքն, ցանկացած բանկ նույնպես հանդիսանում է ֆինանսական շուկայի խաղացող, այնպես, ինչպես ներդրումային ընկերությունները: Հաջողության բանաձևն այստեղ պայմանավորված է ճիշտ մշակած ռազավարությամբ և պորտֆելների կառավարիչների արհեստավարժությամբ:
Առասպել №5. Private banking-ը դառնում է հասանելի
Շվեյցարական խոշոր բանկերը սկսում են անհատական ​​մոտեցում ցուցաբերել այն հաճախորդների հանդեպ, որոնց ներդրումային կապիտալը առնվազն մի քանի միլիոն դոլար է: Փոքր ունեցվածքի սեփականատերերին, ավելի հավանական է, որ կառաջարկեն բանկային ստանդարտ ունիվերսալ ծառայությունների փաթեթ:
Ռուսաստանում private banking-ի շեմը ավելի ցածր է, սակայն մոտեցումները նման են եվրոպականին: Շատ բանկեր առաջարկում են private banking-ի ծառայությունը բոլոր նրանց, ովքեր իրենց հաշվին ունեն մի քանի միլիոն ռուբլի: Սակայն այդ դեպքերում խոսքը գնում է սպասարկման «բարելավված ծրագրի» մասին, այսպես կոչված, պրեմիում բանկային - VIP ծառայությունների մասին, որը ներառում է անձնական մենեջերի առկայություն և բանկային ապրանքների արտոնյալ դրույքաչափեր:  Սա, իհարկե , զգալիորեն հեշտացնում է հաճախորդների կյանքը, սակայն շատ հեռու է շվեյցարական որևէ բանկի հաճախորդի կարգավիճակից և բացառիկության աստիճանից, որի համար էլ հարուստները սովորաբար գնում են Շվեյցարիա:

FORBES