BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Բռնապետության

Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ «Բռնապետության մասին» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Բռնապետության մասին» գիրքն անդրադառնում է 20-րդ դարի պատմության ամենամութ էջերին՝ նացիզմից մինչև կոմունիզմ: 20 դաս, թե ինչպես է պետք դիմակայել ժամանակակից ավտորիտարիզմին։ Հեղինակը ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի հասարակական գործիչ և առաջատար պատմաբան Թիմոթի

«Բռնապետության մասին» գրքի համահեղինակը գերմանացի նկարիչ Նորա Կրուգն է: Նրա նկարներն ու պատկերազարդ պատմությունները հայտնվել են The New York Times, The Guardian և Le Monde պարբերականներում:  Գրքում նկարիչն իլյուստրացիաներին զուգահեռ օգտագործել է արխիվային լուսանկարներ, որպեսզի պատմական փաստերով երևա, թե ինչպես են քաղաքական որոշումներն ազդում մարդկանց կյանքի վրա: Հարցազրույցներից մեկում Կրուգն ասել է.  «Իմ ու Թիմոթի Սնայդերի աշխարհընկալումը նույնն է. Գիրքը դեմոկրատիայի իսկական ուղեցույց է: Այն օգնում է բացահայտել բռնապետության ու դիկտատուրայի նախնշանները: Եթե մենք չսովորենք պատմության դասերը, նույն սխալները կանենք նորից ու նորից: Առաջին հերթին սրանք դասեր են այն հասարակությունների համար, որոնք դոմոկրատական կոլապսի շեմին են»:

 

Գրքի թարգմանիչ, քաղաքագետ Հովհաննես Նիկողոսյանն է։ Նախ խորհուրդ է տալիս կարդալ գիրքը. «Ասեմ ինչու. գիրքը թեև 20-րդ դարի 20 դասերի, բայց ավելի շատ ներկան շտկելու և վատ ապագան կանխարգելելու մասին է: Ժողովրդական կառավարումն ունենում է վայրիվերումներ, խնդիրներ, բայց ժողովրդավարական համակարգը լինում է առավելապես պաշտպանված, երբ որ ունենում է ուժեղ և կայացած ինստիտուտներ: Երբ գործ ենք ունենում այնպիսի ղեկավարների հետ, որոնք մեծ ցանկություն են ունենում իշխանությունը յուրացնելու, ուզուրպացնելու, իրենք սովորաբար շատ երկրներում սկսում են դատական համակարգից: Շատ երկրներում, ներառյալ Միացյալ նահանգներում, երբ որ նախագահներն ուզում էին իշխանությունն ամողջությամբ վերցնել իրենց ձեռքը, և կառավարել ուժեղ բռունցքով, սկսում էին սահմանադրական դատարանից»:

 

20-րդ դարի 20 դասերը նախազգուշացնում են, որ  անհրաժեշտ է առավելագույն չափով ուսումնասիրել ամեն ինչ: Պետք է արտահայտել սեփական մտքերը, ոչ թե տրաֆարետային արտահայտությունները: Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը շեշտեց, որ  բռնապետության դեմ արդյունավետ քայլերից մեկն ինքնուրույն մտածողությունն է, իսկ բռնապետների համար ամենածանր թշնամին ինքնուրույն մտածող մարդն է:

 

«Բռնապետերին միշտ պետք են զանգվածային ակցիաների պատրաստ բիոմասաներ, որոնք պարզապես կատարում են հրահանգները: Պրոպագանդային չենթարկվողների գլխավոր խնդիրն ինքնուրույն վերծություններ կատարելն է, թութակի պես չկրկնել այն, ինչը լսեց, օրինակ, տիկտոկում, ֆեյսբուքում կամ հեռուստատեսությամբ: Պետք է մտածել, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Եթե քեզ ասում են, որ հեղափոխություն է եղել, դու ինքդ մտածիր, իսկ ի՞նչ է նշանակում հեղափոխություն:  Դու պարզապես կրկնում ես ինչ-որ մեկի կառուցած ֆրազը, և ջուր ես լցնում նրա գաղափարական ջրաղացին: Եթե քեզ ասում են, որ Ղարաբաղը հայկական տարածք չէ, դու դա մի կրկնիր, այլ մտածիր, թե ոնց կարող ես ճշտել՝ Արցախը հայակա՞ն է, թե՞ ոչ, որո՞նք են պատմական հիմքերը, այսինքն՝ ինքնուրույն դատելը և սեփական որոշումների համար պատասխանատվություն կրելը»:

Քաղաքագետ Ասպետ Գոչիկեանը գրքի մոտեցումը համարում է  ուշագրավ ու արդիական՝ պետական համակարգից մինչև ուսումնական հաստատություններ կարող են այս աշխատությունն ունենալ ձեռքի տակ. «Օրինակ, եթե ղեկավարությոյւնը սահմանափակում է խոսելու իրավունքը: Այստեղ շատ կարևոր է հասկանալ նաև մշակութային կոմպոնենտը, որ կան հասարակական կամ տարբեր խմբավորումներ, որ ըստ այն, իրենք ունեն իրենց մոտեցումը: Միանշանակ մեկ լուծում չկա, ամեն դեպք պետք է նայել իր յուրահատկության մեջ»: 

 

Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը կարևորում է  ակտուալ քաղաքագիտական գրականությունը հանրային շրջանառության մեջ դնելը, որպեսզի մարդիկ հասկական, թե ինչ է պոպուլիստական իշխանությունը, ինչ է բռնապետությունը.«Արցախում մարդիկ սովահար են լինում, մենք քննարկում ենք Եվրատեսիլը: Դա ևս բռնապետության ձև է, երբ հասարակությունն ապակողմնորոշված է, չի տարբերում որն է առաջնային, որը՝ երկրորդական, ինչն է կենսական նշանակության, և ինչն է երկրորդական քննարկման»։

Կարդացեք նաև

 

Տարածել