Մասնագիտության ընտրություն. ինչո՞ւ են դեռահասները դժվարությամբ կողմնորոշվում

October 3, 2017

Մասնագետները վստահեցնում են, շատ քիչ ծնողներ կարող են իրենց եջանիկ համարել այն հարցում, որ դեռահասը ընտրել է իր մասնագիտությունը: Այս դեպքում, պատանին հստակ պատկերացնում է իր ապագան, գիտի ինչ առարկա սովորել: Դեռահասությունը կյանքի դժվարին փուլարից մեկն է: Այն ավելի է բարդանում մասնագիտության ընտրության խնդիրը լուծելու ժամանակ:



Նրանց ոչինչ հետաքրքիր չէ


Սոցցանցեր, համակարգչային խաղեր, հավաքույթեր՝ ահա պատանիների հետաքրքրության շրջանակը: Այն զբաղմունքների համար ոչ ժամանակ և ոչ էլ ցանկություն է մնում: Օրն անցնում է արագ ու դասերով զբաղվելու համար էներգիա չի մնում: Ահա այսպես էլ ժամանակն անցնում է, իսկ որոշում կայացնելու պահին դեռահասը չի հասկանում, թե ինչ է պետք իրեն:
Ինչո՞ւ է այդպես: Ոչինչ չի ուզում նա, ով չի հավատում իր ուժերին: Զարգանալու ընթացքի խաթարումը խանգարում է ապագայի մասին պատկերացումն իրականություն դարձնել:

Հետաքրքրությունների շրջանակը մեծ է


Եթե երեխան ունի իրարից խիստ տարբեր զբաղմունքներ ու զուգահեռաբար լավ է սովորում, ապա նրա համար դժվար է մասնագիտական ընտություն հարցում որոշում կայացնել: Իհարկե, այս երեխաներն այնուամենայնիվ ապագայում չեն «կործանվում», քանի որ նրանք ունեն գիտելիքի պաշար, բազմակողմանի զարգացած ինտելեկ, որն ապագայում կօգնի նրանց ճիշտ կողմնորոշվել ու ինքնադրսևորվել:
Հոգեբաններին խորհուրդն է՝ մասնագիտություն ընտրելու հարցում իրար համակցել մի քանի հետաքրքրություններ, օրինակ՝ երաժշտության ուսուցիչ, զինվորական բժիշկ, սպորտային հոգեբան:

Նրանք չգիտեն՝ ինչի են ընդունակ


Եթե ձեր տանը երբեք չեն եղել ներկեր, դու չեք կարող իմանալ, որ ձեր երեխան տաղանդ է: Այս ճշմարտությունը գործել է բոլոր ժամանակներում և վերաբերում է բոլորին: Անհրաժեշտ է հասկանալ երեխայի ընդունակություններն ու առանձնահատկությունը և զարգացնել դրանք:

Քիչ պատկերացում ունեն մասնագիտությունների մասին


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռահասների մեծ մասը պատկերացում չունի մասնագիտությունների մասին: Փորձեք ինքներդ. թղթի վրա գրեք մի քանի մասնագիտություններ և երեխային առաջարկեք բացատրել դրանց գործունեությունը: Պատասխանները ձեզ հաստատ կզարմացնեն:
Դպրոցական որևէ դասագիրք չի տալիս մասնագիտությունների մասին անգամ ընդհանուր պատկերացում: Իհարկե, կան գեղարվեստական ֆիլմեր, որոնց գլխավր հերոսներն այս կամ այն մասնագիտության կրողն են, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են կրթական ցուցահանդեսներ, բայց դժվար թե ծնողը երեխայի ձեռքը բռնած գնա:  Ու այդպես անտեղյակ էլ նրանք հասնում են 9-րդ դասարան ու կանգնում փաստի առաջ: Արդյունքում ընկերովի ընտրում են մի հոսք ու հայտնվում որևէ ավագ դպրոցի որևէ մի հոսքում, կարևորը՝ միասին ու ընկերովի: Ժամանակի ընթացքում են միայն հասկանում, որ սխալ որոշում են կայացրել, բայց արդեն ուշ է:
Իրավիճակից դուս գալու լավագույն միջոցը՝ երեխային գործնականում ծանոթացնել մասնագիտություններին, դիտել ֆիլմեր կամ միասին ուսումնասիրել մասնագիտական ծրագրեր:


Կարդացեք նաև․



Անվստահ են և չեն կարողանում ընտրություն կատարել


Բնականաբար, ընտրություն կատարելը դժվար է, առավել ևս դեռահասության շրջանում. «գուցե սխա՞լ ճանապարհ եմ ընտրել» հարցը մտահոգում է նրանց շատ ավելին, քան կարող եք պատկերացնել:
Բացատրեք երեխային, որ միշտ էլ կարող է նոր ճանապարհ ընտրել, նոր մասնագիտացում ստանալ: Հիմա պետք է ընտրել այն, ինչ հոգեհարազատ է, ինչն իր մոտ հեշտ է ստացվում և կարող է օգտակար լինել:
Որևէ մեկ չի կարող կանխատեսել ապագան: Պետք է հավատալ լավագույնին, բայց նաև իրատես լինել: Բնականաբար, ճանապարհը երբեք հարթ չի լինի, դժվարությունների կհանդիպի, սակայն դրանք հաղթահարելով ենք մենք ուժեղ դառնում:

Սպասումներն ավելին են, քան ...


Այո, պետք է ձգտել բարձունքների, բայց դրա համար անհրաժեշտ է ջանք գործադրել, պետք է ներդնել ուժ, էներգիա և ժամանակ: Եթե երեխան երազում է գեղեցիկ կյանք ունենալ, ապա չի ցանկանա աշխատել: Աշխարհայացքի այս անհավասարակշռությունը պետք է հաղթահարվի:
Մասնագիտություն ընտրելն այդքան էլ հեշտ հարց չէ: Դժվարին այդ ժամանակահատվածն անցեք միասին: Աջակցեք երեխային, ժամանակ և ուշադրություն տրամադրեք նրան: Հավատացեք ինձ, դուք ավելի մտերիմ կդառնաք, իսկ նա կյանքը կշարունակի կյանքի համար: