Radiooooo. անծայրածիր ճանապարհորդություն բոլոր ժամանակների լավագույն  հիթերով

June 26, 2017

 Radiooooo օնլայն հարթակըջնջում է տարածքի և ժամանակի սամանը: Քարտեզի վրա ընտրում եք երկիր, հետո ժամանակահատված և միանգամից սկսում են հնչել այդ ժամանակահատվածում պոպուլյար երգեր: Ցանկության դեպքում,  կարելի է  նաև կարգավորել  հնչող  երաժշտությունը  Fast, Slow և Weird տարբերակներով:
Հնչող երաժշտության մասին կարելի է մանրամասն ինֆորմացիա ստանալ մեկ քլիքի միջոցով, հարկավոր է միայն սեղմել ալբոմի պատկերի վրա:

Իսկական երաժշտական ճանապարհորդություն կկազմակերպի Radiooooo-ի Taxi գործառույթը: Հարկավոր է միայն նշել ցանկալի ուղղություններն ու տարեթվերը, օգտատիրոջ համար կսկսվի վիրտուալ ուղևորություն մեղեդիների և նոտաների անծայրածիր աշխարհում:
Radiooooo-ում Հայաստանն ընտրելիս, 1950-ականների բնութագրող երաժշտություն առաջարկում է Արամ Խաչատրյանի, Կոնստանտին Օրբելյանի աշխատանքներից: 1910-ականներում Radiooooo-ուն առաջարկում է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:
Բացի  այդ, կայքում կան թեմատիկ փլեյ-լիստեր, որոնք քարտեզի վրա պատկերված են կղզիների տեսքով:  Դրանք կհավանեն ակումբային երաժշտության սիրահարները:

Նախագծողները մտածել են նաև մոբայլ տարբերակի մասին:  Radiooooo անվճար կարելի է բեռնել App store-ից և Google play-ից: Մոբայլ հավելվածն ունի այնամբողջ ֆունկցիոնալությունը, ինչ գործում է դեսքթոփ տարբերակի համար: